Xiaomi ընկերությունը հայտարարել է, որ յոթ հանրայահտ սմարթֆոններ անցնում են «կյանքի ցիկլի ավարտ» (End of Life, EOL) փուլ, ինչը նշանակում է ծրագրային ապահովման աջակցության դադարեցում, ներառյալ անվտանգության թարմացումներ և օպերացիոն համակարգի նոր տարբերակներ: Այս մասին տեղեկացնում է GizChina պորտալը:
Հնացած հայտարարված մոդելներ
Poco F4 GT
Redmi K50 Gaming
Redmi 10A
Redmi Note 11S
Redmi Note 11 Pro+ 5G
Xiaomi 11i
Xiaomi 11i HyperCharge
Ի՞նչ է սպասվում օգտատերերին
Poco F4 GT և Redmi K50 Gaming-ը կդադարեն ստանալ թարմացումներ HyperOS (Android 14)-ի վրա:
Redmi 10A-ն կմնա MIUI 12.5-ով (առանց հետագա թարմացումների):
Մնացած չորս սարքերը կշարունակեն աշխատել HyperOS 1 (Android 13)-ով:
Ի՞նչ է դա նշանակում օգտատերերի համար
Սմարթֆոնները կշարունակեն աշխատել (զանգեր, ինտերնետ, հավելվածներ), բայց՝
Հնարավոր է աճի հաքերային հարձակումների ռիսկը (անգործուն անվտանգության թարմացումների պատճառով):
Համատեղելիության խնդիրներ կարող են առաջանալ ժամանակի ընթացքում:
Ի՞նչ կարելի է անել
Օգտատերերը կարող են օգտագործել հատուկ (custom) թարմացումներ (օրինակ՝ LineageOS)՝ վերջին Android տարբերակներ ստանալու համար, սակայն դա չի երաշխավորում ամբողջական անվտանգություն:
«Կարիք չկա անմիջապես փոխել սարքը, բայց խորհուրդ է տրվում մտածել ապագա անվտանգության մասին»:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում