Մարքեթփլեյսները շարունակում են հանրաճանաչություն ձեռք բերել՝ գրավելով միլիոնավոր գնորդների: Միայն Ozon-ն արդեն ունի 56,5 միլիոն ակտիվ օգտատեր, որոնցից յուրաքանչյուրը տարեկան ձևակերպում է միջինը 26 պատվեր։ Մարքեթփլեյս մուտք գործելը նշանակում է հասանելիություն ստանալ հսկայական լսարանի և գտնել ուրույն տեղն աճող սեգմենտում: Բայց հաջող մեկնարկի համար պետք է հստակ ծրագիր: Ներկայացնում ենք, թե ինչպես պատրաստել վաճառքի ռազմավարություն ընդամենը երկու օրվա ընթացքում:
Քայլ 1. Նպատակի սահմանում և շուկայի վերլուծությունՆախքան աշխատանքի սկսելը կարևոր է հստակ ձևակերպել նպատակները. ուզու՞մ եք փորձարկել տեղը, ընդլայնել Ձեր օֆլայն բիզնեսի լսարանը կամ ստեղծել նոր խանութ և անմիջապես հասնել պատվերների կայուն հոսքի: Այս հարցի պատասխանը կօգնի սահմանել առաջնահերթությունները:
Եթե նախատեսում եք վաճառել Ozon-ում, նախ գրանցվեք Ozon.Seller-ում: Սա Ձեզ չի պարտավորեցնում անմիջապես վերբեռնել ապրանքները, սակայն այն հասանելիություն է տալիս բոլոր վերլուծական գործիքներին: Ձեր անձնական հաշվում կարող եք համեմատել կատեգորիաները, գնահատել գների դինամիկան և մրցակցությունը, ինչը մեծապես հեշտացնում է ռազմավարության ընտրությունը:
Հաջորդ քայլը շուկայի հետազոտությունն է: Վերլուծեք մրցակիցներին, գնահատեք նրանց տեսականին, գնային քաղաքականությունը և խթանման մեթոդները: Օգտագործեք Ozon-ի վերլուծական գործիքները՝ բարձր պահանջարկ ունեցող ապրանքները բացահայտելու և հասանելի տեղերը գտնելու համար:
Քայլ 2. Տեսականու ընտրություն և գնագոյացումԿողմնորոշվեք տեսականու վերաբերյալ: Ընտրեք պահանջված ապրանքները և գնահատեք Ձեր մրցակցային առավելությունը՝ եզակի որակ, բարենպաստ գին կամ լրացուցիչ ծառայություններ:
Ozon-ի վերլուծական գործիքները թույլ են տալիս հասկանալ, թե որ ապրանքներն են պահանջված, որ ապրանքներն են սպառվում, և ինչ են փնտրում օգտատերերը: Այս տվյալները կօգնեն ընտրել բարձր վաճառքի պոտենցիալ ունեցող տեսականին:
Գները սահմանելիս կենտրոնացեք շուկայի վրա. հաշվի առեք գնման արժեքը, մարքեթփլեյսի միջնորդավճարները և լոգիստիկ ծախսերը: Ozon-ն առաջարկում է համագործակցության ճկուն մոդելներ: Դուք կարող եք ընտրել սխեմաներից մեկը կամ համատեղել դրանք:
FBO՝ վաճառք մարքեթփլեյսի պահեստից (Ozon-ը հոգում է պահեստավորման, փաթեթավորման և առաքման մասին): FBS ՝ վաճառք վաճառողի պահեստից Ozon-ի առաքման միջոցով : realFBS ՝ վաճառողի ինքնուրույն լոգիստիկա: Քայլ 3. Ապրանքի պատրաստումԱպրանքի հասանելիությունը Ozon-ում կայուն բիզնեսի հիմնական գործոններից մեկն է: Դիտարկենք տարբեր տարբերակներ՝ արտադրություն, գնումներ մեծածախ վաճառողներից, համագործակցություն տեղական արտադրողների հետ: Կարևոր է, որ գործընկերները կարողանան ապահովել ժամանակին առաքումներ և պահպանեն արտադրանքի որակը:
Քայլ 4. Որակյալ կոնտենտի ստեղծումԵրբ գիտեք ապրանքի մանրամասները, կարևոր է կենտրոնանալ դրա լուսանկարների և նկարագրության վրա: Ապրանքի քարտը վաճառքի հիմնական գործիքն է. հենց այն է թույլ տալիս առանձնանալ մրցակիցներից և գրավել հաճախորդներին:
Ի՞նչն է կարևոր հաշվի առնել. բարձրորակ լուսանկարներ տարբեր անկյուններից, ապրանքի բնութագրերի և առավելությունների մանրամասն նկարագրություն, չափերի աղյուսակներ և ընտրության առաջարկություններ, վիդեոլուսանկարներ և ապրանքի ցուցադրություններ գործողության մեջ:Պլանավորման փուլում կարևոր է մտածել, թե ինչպես կազմակերպել ֆոտո և վիդեո նկարահանումներ, ստեղծել բարձրորակ նկարագրություններ և օպտիմիզացնել քարտը: Օգտակար է ուսումնասիրել հաջողակ վաճառողների փորձը:
Քայլ 5․ Գովազդի պլանավորումԱռաջխաղացումն օգնում է գրավել առաջին գնորդներին և արագացնել աճը: Ozon-ը վաճառողներին առաջարկում է տարբեր գործիքներ այս խնդիրը լուծելու համար։
Տրաֆարետներ՝ բարձրացնել ապրանքի քարտի ծածկույթը, Բերել դեպի վերև՝ թույլ է տալիս ամրացնել ապրանքը որոնման վերևի դիրքերում, Առաջարկություններում առաջխաղացում՝ ապրանքը հայտնվում է «Նաև խորհուրդ է տրվում» և «Գնել՝ փոխարեն» բլոկներում: Ozon-ի ծախծխումներին և առաջխաղացումներին մասնակցությունը՝ մեծացնում է արտադրանքի տեսանելիությունը և խրախուսում գնումը:Արդյունավետ կարող են լինել նաև արտաքին խողովակները՝ գովազդ սոցիալական ցանցերում, կոնտեքստային գովազդ, բլոգերների հետ աշխատանք։ Արժե նախօրոք մտածել Ձեր մարքեթինգային ռազմավարության մասին։
Քայլ 6. Վերլուծություն և օպտիմիզացումԳործարկումից հետո կարևոր է վերահսկել վիճակագրությունը: «Վաճառողի վերլուծություն» բաժնում կարող եք գնահատել վաճառքի և փոխակերպման դինամիկան, վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկել կարծիքները և ապրանքների վարկանիշները: Տվյալների կանոնավոր վերլուծությունը թույլ է տալիս ժամանակին կարգավորել ռազմավարությունը, բարելավել ապրանքի քարտերը, ընդլայնել կամ փոխել տեսականին և բարձրացնել շահութաբերությունը:
Հանգստյան օրերին մարքեթփլեյսում խանութի համար բիզնես ծրագիր պատրաստելը իրատեսական խնդիր է, եթե դրան համակարգված մոտենաք: Հստակ ձևակերպված նպատակները, շուկայի վերլուծությունը, գրագետ գնագոյացումը, որակյալ բովանդակությունը և խոհուն առաջխաղացումը կօգնեն շուկա մուտք գործել նվազագույն ռիսկերով և հաջողության առավելագույն շանսերով: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է սկսելու համար, կարելի է գտնել Ozon-ի վաճառողի անձնական հաշվում, իսկ ուսումնական նյութերն ու վերլուծությունները կօգնեն օպտիմալացնել ռազմավարությունը և հասնել կայուն աճի: Գրանցվեք Ozon.Seller-ում՝ Ձեր բիզնեսի առաջին քայլն անելու համար:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում