Նատրիում-իոնային մարտկոցները համարվում են լավագույն լուծումը ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմաստիճանների պայմաններում աշխատանքի համար։ Այդ մասին «Газета.Ru»-ին տված հարցազրույցում հայտնել է Ippon ընկերության գլխավոր մենեջեր Միխայիլ Վազիսովը։
Ինչո՞վ են նատրիումային մարտկոցները ավելի լավըՓորձագետի խոսքով՝ նատրիում-իոնային մարտկոցները կարող են կայուն աշխատել 40°C-ից բարձր ջերմաստիճաններում երկար ժամանակ։ Գերտաքացման դեպքում դրանցում ակտիվանում է կապերի ավտոմատ անջատման համակարգը, որը կանխում է գերբեռնվածությունն ու հնարավոր հրդեհի վտանգը։ Ի տարբերություն լիթիում-իոնային մարտկոցների՝ նատրիումայինները համարվում են ավելի հրդեհակայուն։
Համեմատության համար.
Կապարաթթվային մարտկոցները չեն բռնկվում, բայց բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ արագ կորցնում են արդյունավետությունը, ինչը հանգեցնում է նրանց արագ մաշվածությանը։ Լիթիում-իոնային մարտկոցները գերտաքացման դեպքում կարող են աշխատել անկայուն կամ նույնիսկ բռնկվել։ Աշխատանք ցածր ջերմաստիճաններումԲացի շոգ պայմաններից, նատրիում-իոնային մարտկոցները կայուն են նաև ցրտին։ Դրանք կարող են աշխատել և լիցքավորվել -20°C ջերմաստիճանում, ինչը չափազանց կարևոր է սարքերի հուսալիության համար։
Այլ տեսակի մարտկոցներն ավելի վատ են դիմակայում ցրտին.
Կապարաթթվային մարտկոցները ցուրտ պայմաններում արագ դատարկվում են և կորցնում տարողունակությունը։ Լիթիում-իոնային մարտկոցների վերալիցքավորումը շատ դժվարանում է մինուսային ջերմաստիճաններում, իսկ դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է։Այսպիսով, նատրիում-իոնային մարտկոցները իրենց բարձր դիմադրողականության շնորհիվ ծայրահեղ պայմաններում դառնում են ավանդական մարտկոցների լավագույն այլընտրանքը, հատկապես շատ շոգ և սառը միջավայրերում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում