Աշխարհում առաջին նոութբուքը RTX 5090 տեսաքարտով և ներկառուցված հեղուկային հովացման համակարգով

12 մարտի, 2025  12:50

Չինական UHPILCL ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որը համալրված է GeForce RTX 5090 դեսքթոփ տեսաքարտով և ներկառուցված հեղուկային հովացման համակարգով։ Նորույթի T1000 Super անվանումը կրող նախատիպը ներկայացվել է ITHome պորտալում։

Ի՞նչ առանձնահատկություններ ունի նոր նոութբուքը

Սարքը արտադրվել է անսովոր 1U ֆորմատով՝ ծալովի էկրանով, ինչը համատեղում է պորտատիվությունն ու դեսքթոփ մակարդակի հզորությունը։ Այս լուծումը նախատեսված է օգտատերերի համար, որոնք պահանջում են առավելագույն արտադրողականություն, բայց միևնույն ժամանակ՝ որոշակի շարժունակություն։

Մոդելները և բնութագրերը

Ընկերությունը ներկայացրել է սարքի երկու տարբերակ.

T1000 Super – թոփ մոդել, որն ունի RTX 5090 և աշխատում է 735 Վտ հզորությամբ (պրոցեսոր + տեսաքարտ): T1000 – ավելի պարզեցված տարբերակ, որը RTX 5090 չի ներառում, բայց պահպանում է նույն ֆորմատը։

Երկու մոդելներն էլ հիմնված են Mini-ITX մայր պլատայի վրա, որը թույլ է տալիս տեղադրել հետևյալ պրոցեսորներից մեկը.

AMD Ryzen 7 9800X3D AMD Ryzen 9 9950X3D Intel Core Ultra 9 285K Էկրանն ու միացման հնարավորությունները

Նոութբուքը հագեցած է 17,3 դյույմանոց էկրանով, որն ունի՝

3K թույլատրություն 120 Հց թարմացման արագություն 100% DCI-P3 գունային տարածքի ընդգրկում

Պերիֆերիկ սարքերի միացման համար հասանելի են.

Երկու SATA պորտ USB4 Thunderbolt 4-ի աջակցությամբ Ե՞րբ կհայտնվի վաճառքում

T1000 Super-ը դեռևս միայն տեխնոլոգիական կոնցեպտ է, որը ցուցադրում է ընկերության հնարավորությունները։ Վաճառքի մեկնարկի ամսաթիվը և գինը դեռևս անհայտ են։

Եթե UHPILCL-ը հաջողությամբ իրականացնի նախագիծը զանգվածային արտադրության, T1000 Super-ը կարող է դառնալ խաղային նոութբուքների շուկայի իրական հեղափոխություն, առաջարկելով դեսքթոփ մակարդակի հզորություն՝ շարժական կաղապարում։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում