Կրիպտոժամա՞նց, թե՞ ֆենոմեն. ինչ է $FPIBANK-ը և ինչու են այն գնել նաև Հայաստանում

1 մարտի, 2025  11:48

Կրիպտոարժույթների աշխարհը լի է անակնկալներով. կան լուրջ նախագծեր, ինչպիսին է Bitcoin-ը, և ծաղրական մեմքոյներ, որոնք մեկեն սկսել են լայն ժողովրդականություն վայելել: Դրանցից մեկը բելառուս բլոգեր Nowkie-ի ստեղծած Ֆուֆելշմերց Պակոստ Ինքորփորեյթեդ ($FPIBANK) կրիպտոարժույթն է: Անվանումը անհեթեթ գյուտերով հայտնի բժիշկ Հայնց Ֆուֆելշմերցի մասին՝ «Ֆինեսն ու Ֆերբը» (Phineas and Ferb) մուլտֆիլմից է: Մուլտֆիլմի չարագործի ոգով, token-ն ավելի շատ կատակի համար էր ստեղծվել, բայց աստիճանաբար սկսել է գրավել ներդրողների և մեմերի սիրահարների ուշադրությունը:

Ինչպես երևան եկավ $FPIBANK-ը

Այս մեմքոյնի գաղափարը ծագել է բլոգերների համայնքում մի շարք կատակների և քննարկումների արդյունքում: Ամեն ինչ սկսվեց ծաղրանմանակող կայքէջից, որն անհեթեթ «ֆինանսական ծառայություններ»՝ բացասական եկամտաբերությամբ ավանդներից մինչև առանց պարտավորությունների վարկեր էր առաջարկում: Ժամանակի ընթացքում այս զավեշտական «բանկը» բաժանորդների շրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց, որոնք սկսեցին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և նոր զվարճալի «արտադրանքներ» հորինել։ Ինչ-որ պահի լսարանն առաջարկեց ամբողջ հայեցակարգը կրիպտո աշխարհ փոխադրել:

Այսպես ծնվեց $FPIBANK-ը`իբրև այդ կատակի շարունակություն ստեղծված մեմքոյն: Այն սկզբնապես գործարկվել է կապիտալի նվազագույն վերածմամբ և վաճառվել STON.fi-ի և DeDust-ի DEX հարթակներում: Սակայն սոցցանցերում տիրող ոգևորության և բլոգերների համայնքի աջակցության շնորհիվ token-ն արագորեն ժողովրդականություն ձեռք բերեց: Շատերն այն ձեռք էին բերում էին ոչ այնքան՝ հանուն շահույթի, որքան՝ մեմ մշակույթին մասնակից լինելու մղումով։ Գործարկումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում շուկայական կապիտալացումը գերազանցեց 1 միլիոն դոլարը, իսկ տարեվերջին այն հասավ տասնյակ միլիոնավոր դոլարների։ Իր գագաթնակետին՝ 2025 թվականի փետրվարի 6-ին, token-ն արդեն 0,093765 ԱՄՆ դոլար արժեր:

Token-ը սկսեցին չարաշահել. մեկնարկի պահին մուտք գործած մասնակիցները զգալի շահույթ էին ստանում, քանի դեռ գինն աճում էր: Բայց ինքը՝ Nowkie-ն, բազմիցս շեշտել է, որ սա ընդամենը խաղ է, և յուրաքանչյուրը որոշում է ընդունում իր պատասխանատվության չափով։ Ինչպես և սպասվում էր, 2025 թվականի փետրվարի 24-ի դրությամբ գինն իջել էր՝ հասնելով մինչև 0,01547833 ԱՄՆ դոլարի, իսկ շուկայական կապիտալացումը մոտ 9,84 միլիոն ԱՄՆ դոլար էր կազմում։

Ուշագրավ է, որ ինչ-որ պահի նախագծի մոլի երկրպագուները սկսեցին կատակներ անել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին token առաջարկելու գաղափարի շուրջ: Telegram-ում բազմաթիվ գրառումներ հայտնվեցին՝ «բերեք հիմա Դուրովին բանկերի մեջ խեղդենք» կարգի մեկնաբանություններով։ Ասեկոսեներ էին տարածվում, թե բլոգերը գուցե սկսել է լրջորեն մտածել այդ գաղափարի շուրջ, սակայն դա հաստատող փաստեր չկան։ Ընդսմին ակնհայտ է, որ նախագիծը ցայտուն օրինակ դարձավ, թե ինչպես են մեմը, դիպվածական մտահղացումն ու ներգրավված համայնքն ընդունակ ստեղծելու ավելին, քան սոսկ զվարճախոսությունն է:

Հայաստանյան ներդրողները

$FPIBANK-ում ներդրողներ են ճարվել նաև Հայաստանում։ Օրինակ, 18-ամյա Կարեն Ունանյանն այս կրիպտո-ատրակցիոնին որոշել է մասնակցել հանուն զվարճանքի և ազարտի:

«Ես ուզում էի զվարճանքի մի մասը լինել: Հետաքրքիր էր նախագծի զարգացմանը, ժամկետացանկներին հետևելը և տեսնելը, թե ինչ է կատարվում փոխարժեքի հետ: Բնականաբար, ես գիտակցում էի, որ ցանկացած պահի ամեն ինչ կարող է խարտակվել, եթե ստեղծողի մտքով  հանկարծ անցնի վաճառքի հանել իր token-ները։ Բայց ես ներդրեցի ճիշտ այնքան, որքան չէի ափսոսա ծախսել զվարճանքի վրա: Դա յուրօրինակ խաղային փորձառություն էր. ինչ-որ պահի գների թռիչքներից նույնիսկ սիրտդ կանգնում էր: «Ես պատրաստ էի կորցնել այդ ամենը, բայց դա միայն ավելի գրավիչ դարձրեց մասնակցությունդ»,- անկեղծանում է Կարենը՝ հավելելով, որ ինքը մեմքոյնում շուրջ 7000 դրամի ներդրում է արել։

Գայթակղությանը չդիմացավ նաև նրա ընկերը՝ Գևորգ Հակոբյանը։

«Ես հեշտ փող վաստակելու հնարավորություն զգացի: Կարենը մշտապես հետևում էր փոխարժեքին և հիանում դրա արագ աճով: Դե, ես էլ որոշեցի կողքից փող վաստակել: Թեժ պահին {token}  գնեցի ու ահավոր տակ տվեցի: Ընդ որում, ես ավելի շատ փող էի ներդրել, քան Կարենը: Չգիտես ինչու վստահ էի, որ կհասցնեմ պահը բռնեցնել, բայց խնդիրն այն է, որ, ինչպես ժամանակը ցույց տվեց, ես բոլորովին էլ ժամանակին չէի ներդրում արել»,- ծիծաղում է նա՝ միաժամանակ հրաժարվելով մանրամասնել, թե որքան գումար է ներդրել token-ում։

Կրիպտոզվարճանք. երիտասարդության նոր հրապուրանքը

$FPIBANK-ն օրինակներից մեկն է, թե ինչպես են կրիպտոարժույթները ոչ միայն ներդրումների միջոց, այլև զանգվածային զվարճանքի տարր դառնում: Երիտասարդները կրիպտոառևտուրը գնալով ավելի շատ են որպես խաղ ընկալում, որը մոլեխաղերի կամ տեսախաղերի նմանօրինակն է՝ ներխաղային առքով:

Մեմքոյները հնարավորություն են ընձեռում վիթխարի ինտերնետային ֆլեշմոբի մաս զգալու, փոխարժեքի վայրիվերումների արագությունից ենթարկվելու ադրենալինի ցատկի ազդեցությանը և գուցե նույնիսկ շահույթ ստանալու՝ թող որ՝ անգամ մեծ կորուստների գնով: Դրանք սոսկ ներդրումներ չեն, այլ թվային ժամանցի նոր ձևաչափ, որտեղ իրականությունը շաղախվում է ինտերնետ մշակույթի հետ։ Ոմանց համար դա զվարճալի փորձարարություն է, մյուսների համար՝ արագ փող վաստակելու միջոց, բայց, ամեն դեպքում, $FPIBANK-ի նման նախագծերը ապացուցում են, որ կրիպտոժամանցը նոր սերնդի թրենդ է դառնում։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում