Xiaomi ո՞ր սմարթֆոնները չեն ստանա HyperOS 2.2 թարմացումը

27 փետրվարի, 2025  22:57

Xiaomi-ն պատրաստվում է թողարկել HyperOS 2.2-ի նոր տարբերակը, սակայն ոչ բոլոր սարքերը կստանան այս թարմացումը։ XiaomiTime պորտալի հաղորդմամբ՝ թարմացումների աջակցությունից դուրս է մնացել ավելի քան 20 հայտնի սմարթֆոն։

Որ սարքերն են չեն ստանա HyperOS 2.2-ից

Xiaomi-ի այն սմարթֆոնները, որոնք չեն ստանա ոչ միայն HyperOS 2.2, այլև նախորդ HyperOS 2.1 տարբերակը, ներառում են՝

Xiaomi

Xiaomi 11 Xiaomi 11 Pro Xiaomi 11 Ultra Xiaomi 11 Lite Xiaomi 11 Lite 5G Xiaomi 11 Lite 5G NE Xiaomi 11X Xiaomi 11X Pro Xiaomi 11i Xiaomi 11i HyperCharge 5G Xiaomi Pad 6 (պլանշետ)

Redmi

Redmi Note 12 5G Redmi Note 12 Pro 5G Redmi Note 12 Pro+ 5G Redmi K50 Redmi K50 Pro Redmi K50i Redmi K50 Gaming

Poco

Poco M5 Poco M5s Poco X5 Poco X5 Pro Poco F4 Poco F4 GT Ի՞նչ է սա նշանակում օգտատերերի համար

Կարևոր է նշել, որ այս ցուցակը դեռևս պաշտոնական չէ, և հնարավոր է, որ ապագայում այն փոփոխվի։ Սակայն եթե այս տեղեկատվությունը հաստատվի, վերոնշյալ սարքերի օգտատերերը չեն կարողանա օգտվել HyperOS 2.2-ի նոր գործառույթներից և բարելավումներից։

Առայժմ HyperOS 2.2-ի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն պաշտոնական ներկայացումը սպասվում է մարտին։ Xiaomi-ի այլ մոդելների օգտատերերը պետք է սպասեն պաշտոնական հայտարարությանը, որպեսզի պարզեն՝ արդյոք իրենց սարքերը կստանան այս կարևոր թարմացումը։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում