Tom’s Guide-ն ավելի քան 10 տարի փորձարկում է խելացի ժամացույցները՝ հետևելով դրանց էվոլյուցիային։ Դրանք փոխվել են պարզ հավելվածներից դեպի լիարժեք թվային օգնականներ։ Այսօր սմարթ-ժամացույցները ոչ միայն տեղեկացնում են զանգերի և հաղորդագրությունների մասին, այլև օգնում են հետևել առողջությանը, մարզվել և նույնիսկ հայտնաբերել քնի հետ կապված խնդիրները։
Այս ցանկում ներառված են լավագույն մոդելները՝ ունիվերսալ ֆլագմաններից մինչև սպորտային և արկածային ակտիվության համար նախատեսված տարբերակներ։
1. Apple Watch Series 10 – լավագույնը iPhone-ի համարԻնչո՞ւ ընտրել․
Բարակ և թեթև՝ ամենահարմարավետ Apple Watch մոդելը։ Բարձրակարգ էկրան և արագ լիցքավորում։ Առողջության և ֆիթնեսի առաջադեմ հնարավորություններ։Եթե ունեք iPhone, ապա Apple Watch 10-ը 2025-ի լավագույն տարբերակն է։
2. Samsung Galaxy Watch 7 – ամենահարմար Android ժամացույցըՀատկություններ․
Թեթև և հարմարավետ ամենօրյա կրելու համար։ Արհեստական բանականության վերլուծություն քնի և մարզումների համար։ Կարող է հետևել քնի ապնոէին։Լավագույն տարբերակն է Samsung-ի և այլ Android-սմարթֆոնների օգտատերերի համար։
3. Google Pixel Watch 3 – լավագույնը Android-ի համարԻնչո՞վ է լավ․
Ինքնավարություն՝ մինչև 48 ժամ։ Ինտուիտիվ դիզայն և հարմար ինտերֆեյս։ Առողջության մոնիթորինգի զարգացած գործիքներ։Չնայած այն ավելի ծանր է, քան Galaxy Watch 7-ը, բայց առաջարկում է նմանատիպ ֆունկցիոնալություն։
4. Apple Watch SE (2022) – iPhone-ի լավագույն բյուջետային տարբերակըԱռավելություններ․
Apple Watch-ի ամենամատչելի տարբերակը։ LTE տարբերակով՝ կարելի է օգտագործել առանց հեռախոսի։ Հարմար է փոքր դաստակների համար (40 մմ մոդել)։Բյուջետային լուծում՝ առանց հիմնական ֆունկցիաները կորցնելու։
5. Garmin Venu 3 – լավագույնը ֆիթնեսի համարԻնչո՞ւ գնել․
Առաջադեմ մարզումների վերլուծություն։ Պայծառ էկրան և երկարատև մարտկոց։ Համատեղելի է iPhone-ի և Android-ի հետ։Սպորտով զբաղվողների համար կատարյալ ընտրություն։
6. Apple Watch Ultra 2 – լավագույն ինքնավարությունԻնչն է առանձնահատուկ․
Մինչև 36 ժամ աշխատանք, 72 ժամ՝ էներգախնայող ռեժիմով։ Ամուր տիտանի կորպուս։ Ճշգրիտ GPS և անվտանգության ֆունկցիաներ։Պատրաստված է ճանապարհորդների և արկածասերների համար, բայց բավականին մեծ է (49 մմ)։
7. Garmin Forerunner 265 – լավագույնը վազքի սիրահարների համարԱռավելություններ․
Վառ և արևի տակ տեսանելի էկրան։ Ճշգրիտ GPS-հետագծում։ Մարզումների և վերականգնման մանրամասն վիճակագրություն։Վազքի սիրահարների համար լավագույն ընտրությունը։
8. Samsung Galaxy Watch Ultra – առողջության լավագույն ժամացույցըԻնչ են առաջարկում․
Խորացված քնի և մարզումների վերլուծություն։ Ընդլայնված սրտի մոնիթորինգ։ Երկարատև մարտկոց (ավելի, քան Galaxy Watch 7-ում)։Եթե ցանկանում եք առավելագույն առողջության վերահսկում, սա ձեր տարբերակն է։
Ո՞րն ընտրել iPhone-ի համար՝ Apple Watch 10 (լավագույնը), SE (բյուջետային), Ultra 2 (երկարատև մարտկոց)։ Android-ի համար՝ Pixel Watch 3 (ունիվերսալ), Galaxy Watch 7 (հարմարավետ), Ultra (առողջության համար)։ Սպորտի համար՝ Garmin Venu 3 (ֆիթնես), Forerunner 265 (վազք)։Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում