Telegram-ի թիմը թողարկել է մեսենջերի մեծ թարմացում, որը զգալիորեն բարելավել է ներկառուցված վիդեոընթերցիչի (videoplayer) ֆունկցիոնալությունը և ավելացրել մի շարք օգտակար նորամուծություններ։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Ինչ նոր հնարավորություններ են ավելացվել Telegram-ում Բարելավված վիդեոընթերցիչԱյժմ Telegram-ի ներկառուցված վիդեոընթերցիչը հիշում է, թե որ պահին է դադարեցվել դիտումը, և կրկին բացելու դեպքում ավտոմատ շարունակում է այնտեղից։
Հղումներ կոնկրետ պահերին տեսանյութումՕգտատերերը այժմ կարող են կիսվել հղումներով, որոնք տանում են դեպի տեսանյութի կոնկրետ պահեր, նույնիսկ մեսենջերից դուրս։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Կիսվել» կոճակը տեսանյութի նվագարկչում և ընտրել համապատասխան տարբերակը՝ ստեղծելու համար հղում տվյալ հատվածի համար։
Տեսանյութի շապիկի կարգավորումԱվելացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ցանկացած կադր ընտրել որպես տեսանյութի շապիկ։ Բացի այդ, հնարավոր է խմբագրել նախադիտումը՝ ավելացնելով տեքստ, ստիկերներ և այլ տարրեր։
Այլ նորամուծություններՎիդեոպլեյերի բարելավումներից բացի, Telegram-ում հայտնվել են նաև այլ օգտակար հնարավորություններ՝
Արհեստական բանականությամբ (AI) ստիկերների որոնում – մեսենջերը կարող է գտնել համապատասխան ստիկերներ՝ ըստ մուտքագրված հիմնաբառերի։ Բոտերի առաջարկներ – բոտերի էջերում այժմ ցուցադրվում է նմանատիպ բոտերի ցուցակը։ Վճարովի «աստղային» ռեակցիաներ – ալիքների համար հասանելի է հատուկ ռեակցիաներ թողնելու հնարավորություն։Թարմացումը հասանելի է Android և iOS օգտատերերի համար։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում