Կիբեր երկուշաբթի օրը, որը գրավում է բազմաթիվ գնորդների զեղչերով, դարձել է խաբեբաների սիրելի ժամանակը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կոնստանտին Գորբունովը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես խուսափել նրանց զոհը դառնալուց:
1. Ստուգեք կայքի URL-ըԽարդախները հաճախ պատճենում են հանրաճանաչ կայքերը, բայց փոխում են հասցեի նիշերը (օրինակ, «w»-ը փոխարինում են «vv»-ով, «1»-ը «!»-ով, գծիկը՝ ընդգծումով և այլն): Նախքան վճարում կատարելը, համոզվեք, որ ճշգրիտ է այն կայքի հասցեն, որտեղ դուք պատրաստվում եք ինչ-որ բան գնել։
2. Գնահատեք կայքի ֆունկցիոնալությունըՀաճախ կեղծիքներն ունեն միայն մի քանի լավ պատրաստված էջեր (օրինակ՝ հիմնական էջը կամ ապրանքների կատալոգը), մինչդեռ մյուս բաժինները կարող են անավարտ լինել կամ պարունակել սխալներ։
Եթե կայքը կասկածելի է թվում, դուք ակնհայտորեն չպետք է դրանից ոչինչ գնեք, ինչքան էլ գրավիչ չթվան այնտեղի առաջարկները:
3. Կասկածելի հարցումներ և հաղորդակցության մեթոդներ Խուսափեք այն կայքերից, որոնք պահանջում են լրացուցիչ ֆինանսական տեղեկատվություն, որը բնորոշ չէ սովորական վճարման գործընթացին: Եթե ապրանքը գովազդվում է անսովոր ուղիներով (օրինակ՝ հղումներ սոցիալական ցանցերում կամ ակնթարթային մեսենջերներում), սա նույնպես կարող է ծուղակ լինել: 4. Ստուգեք ակնարկները, մեկնաբանություններըԵթե կայքում միայն դրական կարծիքներ ու մեկնաբանություններ են առաջարկվող ապրանքների համար, կամ էլ կարծիքներ ու մեկնաբանություններ ուղղակի չկան, հնարավոր է, որ ֆիշինգային կայք է:
5. Զգուշացեք անիրատեսական զեղչերիցՇատ ցածր գները, որոնք մեծապես տարբերվում են այլ կայքերի միջինից, հաճախ օգտագործվում են խաբեբաների կողմից՝ դյուրահավատ գնորդներին գրավելու համար:
Եղեք զգոնԳորբունովն ընդգծում է, որ համացանցում ցանկացած բան գնելիս կարևոր է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել.
Ստուգեք կայքի հասցեն, դիզայնը և ֆունկցիոնալությունը: Համեմատեք գները և կարդացեք ակնարկներն ու մեկնաբանությունները: Երբեք մի սեղմեք կասկածելի հղումների վրա:Հետևելով այս խորհուրդներին, դուք կարող եք խուսափել ֆինանսական կորուստներից և պաշտպանել ձեր տվյալները:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում