2024 թվականին թողարկվեցին միջին բյուջեի շատ սմարթֆոններ՝ բավականին լավ բնութագրերով և մինչև 500 դոլար արժողությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կատեգորիայի 10 լավագույն սմարթֆոնները։
Google Pixel 8aՍա Pixel հեռախոս է, ինչն արդեն բավական է շատ գնորդների համար: «Մաքուր» Android, թարմացումներ 7 տարվա ընթացքում, սեգմենտի լավագույն տեսախցիկ և կոմպակտ չափս: Զգալի թերություններ. լայն շրջանակներ, Tensor G3՝ Snapdragon-ի փոխարեն և շիմերի և ցանցի հետ կապված խնդիրներ:
Nothing Phone (2a)Nothing-ի նոր արտադրանքը լավագույն ցուցակում է հայտնվել իր ժամանակակից դիզայնի և գերազանց բնութագրերի շնորհիվ՝ 6,7 դյույմանոց AMOLED 120 Հց հաճախականությամբ, MediaTek Dimensity 7300 Pro չիպ և 5000 մԱժ մարտկոց՝ 45 Վտ լիցքավորմամբ:
Motorola Edge 50 NeoMotorola-ն այս մոդելով զարմանալիորեն հայտնվել է լավագույն ցուցակում: 6.4” AMOLED էկրան, Dimensity 7300, IP68 անջրանցիկ և անլար լիցքավորում։ 13 Մպ 3x խոշորացումով հեռաֆոտո ոսպնյակն այս մոդելն էլ ավելի գրավիչ է դարձնում:
Samsung Galaxy A55Samsung-ը ևս մեկ անգամ զարմացնում է իր հանրաճանաչ Galaxy A շարքով: Սմարթֆոնը համալրված է 6.5 դյույմանոց Super AMOLED էկրանով, Exynos 1380-ով, 64 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5000 mAh մարտկոցով՝ 25 Վտ արագ լիցքավորմամբ։
Xiaomi Redmi Note 13 Pro+Xiaomi-ն առաջարկում է 6,67 դյույմանոց AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Dimensity 920, 5000 mAh մարտկոց՝ 120 Վտ արագ լիցքավորմամբ: Հիանալի ընտրություն նրանց համար, ովքեր փնտրում են կատարողականություն և որակ:
Realme 12 ProRealme-ը շարունակում է հիացնել «հավասարակշռված» սարքերով: Սմարթֆոնը համալրված է 120 Հց AMOLED էկրանով, Dimensity 8100 չիպով և 50 ՄՊ հիմնական տեսախցիկով՝ օպտիկական կայունացմամբ։
Honor 90Հետաքրքիր սմարթֆոն՝ 6,7 դյույմանոց OLED էկրանով, Snapdragon 7 Gen 1, 5000 մԱժ մարտկոցով և 66 Վտ արագ լիցքավորմամբ։ Հարմար է բարձրորակ էկրանների և մարտկոցի հուսալի ծառայության սիրահարների համար:
Vivo V29 ProՍմարթֆոնն ունի 6,78 դյույմ AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Dimensity 8200 չիպ, 64 ՄՊ հիմնական տեսախցիկ OIS-ով և 5000 մԱժ մարտկոց:
OnePlus Nord CE 3OnePlus-ն առաջարկում է բարձրորակ 6,7 դյույմանոց AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Snapdragon 782G, 5000 մԱժ մարտկոց և 80 Վտ արագ լիցքավորում։
Poco F5Poco-ն շարունակում է մնալ գնային-որակի առաջատարներից մեկը։ Սմարթֆոնը հագեցած է 6,67 դյույմանոց AMOLED էկրանով, Snapdragon 7+ Gen 2, 64 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5000 մԱժ մարտկոցով՝ 67 Վտ լիցքավորմամբ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում