Համացանցում հայտնվել են հիշողության ռեկորդային ծավալով Dell նոութբուքերի բնութագրերը

12 դեկտեմբերի, 2024  15:48

Համացանցում հայտնվել են հիշողության ռեկորդային ծավալով՝ RTX 50 վիդեոքարտերով Dell Pro Max 16 եւ Max 18 Plus  նոութբուքերի ինսայդերական լուսանկարները։ Այս մասին տեղեկացրել է Videocardz պորտալը։

Առաջին պատկերը ցուցադրում է մոդելներից մեկի դիզայնը, որն ընդգծում է նրա պատկանելությունը բիզնես-դասի սարքերին, այն դեպքում, երբ երկրորդ լուսանկարում բացահայտվել են նոութբուքերի բնութագրերը։

Դատելով լուսանկարներից՝ նոր մոդելները կունենան Arrow Lake HX շարքի Intel պրոցեսորներ, Nvidia վիդեոքարտեր, այդ թվում՝ դեռ չներկայացված RTX 50, եւ հովացման համակարգ երեք օդափոխիչներով։ L-CAMM2 ձեւաչափի օպերատիվ հիշողության ծավալը կհասնի ռեկորդային 256 ԳԲ-ի, իսկ а SSD-կուտակիչներինը՝ 12 ՏԲ-ի 16 մատնաչափ տաբերակում եւ 16 ՏԲ-ի ավագ մոդելում։

Երկու նոութբուքերը հասանելի կլինեն Tandem OLED մատրիցաներով, որոնք կապահովեն ավելի վառ պատկեր ստանդարտ OLED-պանելների համեմատ։ Նոութբուքերի այլ բնութարիչներից նշված են Thunderbolt 5 կետերը, 8 Մպ վեբ-խցիկը, ինչպես նաեւ Wi-Fi 7 եւ Bluetooth 5.4 մոդուլները։

Նոր նոութբուքերն ամբողջովին կներկայացվեն CES 2025 ցուցահանդեսում հունվարի սկզբին, անմիջապես Nvidia GeForce RTX 50 վիդեոքարտերի ազդարարումից հետո։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում