Բացահայտվել են հզոր Nvidia GeForce RTX 5080 վիդեոքարտի տեխնիկական բնութագրերն ու արժեքը

11 դեկտեմբերի, 2024  20:39

Համացանցում նոր Nvidia GeForce RTX 5080 վիդեոքարտի տեխնիկական բնութագրերի և ենթադրյալ գնի մասին տեղեկություն է հայտնվել։ Դրա մասին հայտնում է WCCFTech պորտալը։ 

Այս վիդեոքարտը RTX 50 շարքում կդառնա երկրորդ ամենահզոր վիդեոքարտը՝ զիջելով միայն RTX 5090-ին: Նորույթը հիմնված կլինի Blackwell ճարտարապետության և 5nm N5B տեխնիկական գործընթացի վրա: Վիդեոքարտում կտեղադրվի 10752 CUDA միջուկ, ինչն իր նախորդը 10,5%-ով հզոր է։ Բացի դրանից, ակնկալվում է, որ քարտը կունենա 16 ԳԲ GDDR7 հիշողություն 1 ՏԲ/վ թողունակությամբ, ինչը RTX 4080-ից 43%-ով բարձր է:

RTX 5080 վիդեոքարտի էներգիայի սպառումը ենթադրում է մինչև 400 Վտ, ինչը նկատելիորեն գերազանցում է, քան RTX 4080-ի 320 Վտ ցուցանիշը: Ակնկալվում է, որ նոր վիդեոքարտն իր նախորդից ավելի կատարելագործված կլինի և ճառագայթների հետագծման ոլորտում ցույց կտա ֆլագման RTX 4090-ի մակարդակը՝ այս ռեժիմում 4K լուծաչափով խաղերում ապահովելով վայրկյանում կայուն 60 կադր։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ RTX 5080-ը RTX 4080 SUPER-ի պես մոտ 1000 ԱՄՆ դոլար կարժենա: Հիմնական 12 ԳԲ RTX 4080-ն առաջարկվում էր 899 դոլարից սկսած գնով, այն դեպքում, երբ 16 ԳԲ-ի տարբերակը խնդրում էին 1199 դոլար և ավելի:

Ենթադրվում է, որ GeForce RTX 5080 և Nvidia-ի այլ վիդեոքարտերի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2025 թվականի հունվարին Լաս Վեգասի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ամենամյա ցուցահանդեսում՝ CES-ում։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում