Ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել է ռոբոտաքսի արտադրելու իր պլանների մասին՝ սեփական ավտոպարկի օգտագործամամբ, որը կունենա հեռաօպերատորներ, այսինքն՝ հեռահար կառավարման գործառույթ՝ անվտանգության ապահովման համար։ Այս տեղեկությունը, ինչպես գրել է Reuters-ը, բացահայտել են Deutsche Bank վարկային կազմակերպությունում Tesla-ի ներդրողների հետ կապերի գծով ղեկավարի հետ հանդիպումից հետո։
Էլեկտրական մեքենաներ արտադրողը նաեւ հաստատել է ավելի էժան մեքենայի թողարկման պլանները հաջորդ տարվա առաջին կեսին։ Ռոբոտաքսի սերվիսի գործարկումը նախատեսվում է Կալիֆոռնիայում եւ Տեխասում հաջորդ տարի։
Բանկի տեղեկացմամբ՝ Tesla-ն անհրաժեշտ է համարում հեռաօպերատորի օգտագործումը գոնե նախնական փուլում՝ անվանգության ապահովման համար։ Ընկերությունը մտադիր է օգտագործել լրիվ իրեն պատկանող ավտոպարկը եւ սեփական հավելվածը ուղեւորություններին հետեւելու համար։
Բացի այդ, Deutsche Bank-ը բարձրացրել է Tesla-ի թիրախային գինը 370 դոլարի՝ 295-ից։ Այնուհետեւ Tesla-ի արժեթղթերը ֆոնդային բորսայում էժանացել են մոտ 1 տոկոսով՝ 386,04 դոլար։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում