Բիթքոյնը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով $75,000-ի

6 նոյեմբերի, 2024  09:50

Բիթքոյն կրիպտոարժույթը փոխարժեքի նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 75,000 դոլարի: Ընդամենը մեկ ժամում աճը կազմել է տպավորիչ 10%, ցուցադրելով տարեսկզբից ի վեր ամենահզոր վերընթաց դինամիկան։

Այսպիսի կտրուկ աճին նպաստել են ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները, որոնցում այս պահի դրությամբ առաջատար է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը դրական դիրքորոշում ունի կրիպտոարժույթների հարցում։

New York Times վերլուծական համակարգը Դոնալդ Թրամփի հաղթանակի հավանականությունը գնահատում է 71%, ինչը բուռն արձագանք է առաջացրել կրիպտոարժույթների շուկայում։

Է՛լ ավելի լավատեսական կանխատեսում է տալիս Polymarket հարթակը, որտեղ Թրամփի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 90%։ Թվում է, թե շուկայի մասնակիցներն արդեն այս սցենարն ընդգրկում են բիթքոյնի գնի մեջ՝ արձագանքելով ակտիվ գնումներով:

Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն կրիպտոարժույթների շուկան արդեն արձագանքում է նախնական տվյալներին։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում