Xiaomi-ն հոկտեմբերի 29-ին կայանալիք մեծ շնորհանդեսին ընդառաջ, որի ժամանակ կներկայացվեն մի շարք նոր ապրանքներ, ցուցադրել է Watch S4 խելացի ժամացույցն ու Smart Band 9 Pro թևնոցը։
Ակնկալվում է, որ թևնոցը կունենա 1,74 դյույմանոց AMOLED էկրան՝ 336 x 480 կետայնությամբ, էկրանի թարմացման 60 Հց արագությամբ և 600 նիտ առավելագույն պայծառությամբs: Smart Band 9 Pro-ն նաև կառաջարկի ֆիթնեսի և առողջության հետագծման մի շարք գործառույթներ, ներառյալ սրտի զարկերի մշտադիտարկումը և արյան մեջ թթվածնի մակարդակին հետևելը:
Ինչ վերաբերում է Watch S4 խելացի ժամացույցին, ապա այն որոշակի նմանություններ կունենա Xiaomi Watch S4 Sport-ի հետ, որն ունի 1,43 դյույմանոց OLED էկրան և կարող է աշխատել մինչև 15 օր առանց վերալիցքավորման:
Ժամացույցը հետևի մասում ունի նաև սրտի զարկերի և արյան մեջ թթվածնի մակարդակի տվիչ, որը պաշտպանված է շափյուղայի բյուրեղով: Բացի դրանից՝ NFC-ի աջակցությունը թույլ է տալիս դրանք օգտագործել որպես մեքենայի բանալի:
Հոկտեմբերի 29-ին կայանալիք շնորհանդեսին ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի նաև Xiaomi 15 և Xiaomi 15 Pro սմարթֆոնները, պլանշետներ և այլ սարքեր։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում