Իլոն Մասկի X-ին դատի են տվել՝ պահանջելով վճարել $61 մլն պարտքը

21 հոկտեմբերի, 2024  12:03

Թայվանական Wiwynn ընկերությունը դատի է տվել X-ին (Twitter) այն բանի համար, որ սոցցանցը չի վճարել 61 միլիոն դոլար սերվերային սարքավորումների համար, որոնք պատվիրվել էին նախքան Իլոն Մասկի կգներ սոցցանցը։ X-ը հերքում է բոլոր մեղադրանքները:Հայցում Wiwynn-ը X-ին մեղադրում է պայմանագիրը խախտելու, բարեխղճության և արդար գործարքի սկզբունքները խախտելու և պարտավորություններն անազնիվ կատարելու մեջ։ Ըստ Tom's Hardware-ի, ավելի ուշ հայցին ավելացվել են ևս երկու մեղադրանքներ՝ փաստերի դիտավորյալ խեղաթյուրում և մոլորեցնող պահվածք։

Բանն այն է, որ նախքան Մասկը ձեռք կբերեր Twitter-ը և այն կվերանվաներ X, ընկերությունը պայմանագիր էր կնքել Wiwynn-ի հետ՝ «հատուկ մշակված ՏՏ լուծումներ, ներառյալ սերվերային դարակներ» մատակարարելու համար: Եվ քանի որ այս ապրանքները մասսայական արտադրության մաս չէին կազմում, Wiwynn-ը ստիպված է եղել նախապես բաղադրիչներ պատվիրել։ Ինչպես նշված է հայցում, «արտադրանքը հավաքելու համար օգտագործվող բաղադրիչները հիմնականում եզակի են և պատվերի կատարման համար պահանջվում է երկար ժամկետներ, և Twitter-ը համաձայնել է գրավոր համաձայնություն տրամադրել անհրաժեշտ բաղադրիչներ գնելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու համար»:

Սակայն այն բանից հետո, երբ Մասկը դարձավ Twitter-ի սեփականատեր, սերվերի դիլերի հետ հարաբերությունները սկսեցին վատանալ։ Ըստ Wiwynn-ի՝ X-ը դադարել է վճարել իր պատվիրած սերվերի արտադրանքի համար, ինչպես նաև չի պատասխանել ուշացած վճարումների վերաբերյալ իրենց հարցումներին: Wiwynn-ը պնդում է, որ X-ը ավելի քան 32 միլիոն դոլար է պարտք մատակարարված ՏՏ արտադրանքի համար, ինչպես նաև չի ծածկել բաղադրիչների ծախսերը, որոնք Wiwynn-ն արդեն վճարել էր այլ մատակարարներին: Թեև ընկերությունը կարող է որոշ բաղադրիչներ վաճառել այլ հաճախորդներին, Wiwynn-ը պնդում է, որ X-ը դեռևս իրեն պարտք է առնվազն 61 միլիոն դոլար:

Իր հերթին X-ը հայտարարել է, որ չի խախտել Wiwynn-ի հետ իր պայմանագրի պայմանները, քանի որ «չի տվել վերջնական հավանություն՝ պատվիրելու սարքավորումներ, որոնք Wiwynn-ն արդեն գնել և մատակարարել է»: X սոցիալական ցանցի ներկայացուցիչներն այլ մեկնաբանություն չեն տվել։ Գործը քննվում է Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի շրջանային դատարանում (ԱՄՆ):

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում