Telegram-ում նոր գործառույթներ են ավելացել, տեղեկացրել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Telegram-ի իր ալիքում։
Դուրովն ասել է, որ երկուշաբթի 10 բարելավում է առաջարկել, և նույն օրը մեսենջերների թիմը պատրաստել է մակետներ, իսկ երեքշաբթի արդեն կային լիարժեք ֆունկցիոնալ տարբերակները՝ իրականացված գործառույթներով։
Թարմացումները ներառում են հինգ բարելավումներ նվերների համար և երեքը՝ հեշթեգերի համար, ինչպես նաև հաղորդագրությունների խմբագրման ժամանակը տեսնելու հնարավորություն:
Հոկտեմբերի 6-ին Դուրովը հայտարարել էր, որ Telegram-ում հայտնվել է նվերների գործառույթը՝ անիմացիոն պատկերներ, որոնց վրա օգտատերերը կարող են հաղորդագրություն ավելացնել։ Նա մանրամասնել էր, որ նվեր ստացած օգտատերը կարող է այն ամրացնել իր պրոֆիլում կամ վաճառել մեսենջերի ներքին արժույթով (Telegram Stars)։
Նույն օրը Telegram-ը ընդլայնել էր ալիքներում և խմբային չատերում հրապարակման վերաբերյալ բողոք ներկայացնելու խախտումների ցանկը, այս տարբերակը հասանելի դարձավ հավելվածի թարմացումից հետո։ Բռնության, սպամի, պոռնոգրաֆիայի, ներառյալ մանկական պոռնոգրաֆիայի, հեղինակային իրավունքի խախտման, անձնական տվյալների տարածման կամ այլ պատճառներով բողոքելու հնարավորությանն ավելացվեց նաև երեխաների հետ դաժան վերաբերմունքի, ահաբեկչության և անօրինական ապրանքների դեմ բողոքելու հնարավորությունը։
month
week
day