Adobe-ի թարմացված Photoshop-ը և Premiere Elements-ը ԱԲ-գործառույթներ են ստացել

4 հոկտեմբերի, 2024  14:29

Adobe-ը թողարկել է Photoshop-ի և Premiere-ի թարմացված տարբերակները Elements ապրանքանիշի ներքո, որոնք այժմ ներառում են արհեստական ​​բանականության (ԱԲ) վրա հիմնված բարելավումներ: Ավելի ցածր գնով հասանելի այս ծրագրերը նախատեսված են պատկերների և տեսանյութերի խմբագրման համար և առաջարկում են այլընտրանք Adobe Creative Cloud-ի բաժանորդագրությանը:

Յուրաքանչյուր ծրագիր վաճառվում է 89,99 դոլարով, իսկ երկուսի հավաքածուն արժե 129,99 դոլար:

Թարմացված Photoshop-ն այժմ ներառում է ԱԲ-գործառույթներ, որոնք հեշտացնում են լուսանկարների խմբագրումը: Օգտատերերն այժմ կարող են փոխել պատկերների գունային սխեման, համադրել բազմաթիվ լուսանկարներ, ավելացնել դաշտի խորության պղտորում և հեռացնել անցանկալի առարկաները:

Premiere Elements-ը ստացել է նաև նոր գործիքներ, այդ թվում՝ պարզեցված ժամանակացույց և աուդիո և վիդեո հետքերը խմբավորելու հնարավորություն: Արագ մուտքի նոր ընտրացանկը հեշտացնում է գործիքների օգտագործումը: Օգտատերերը կարող են կողպել հետքերը՝ կանխելու պատահական փոփոխությունները, կիրառել տեքստի յուրահատուկ ոճեր վերնագրերում և տեսանյութեր արտահանել միանգամից մի քանի վայրեր: Բարելավված ֆայլերի ներմուծման գործընթացը նոր մեդիա դիտարկիչով:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում