Samsung-ը ներկայացրել է էժան Galaxy Watch FE խելացի ժամացույց՝ LTE աջակցությամբ

27 սեպտեմբերի, 2024  17:45

Samsung Electronics-ը թողարկել է Galaxy Watch FE LTE խելացի ժամացույցը: Հիմնական պարամետրերի առումով այն Galaxy Watch FE-ի հիմնական տարբերակից տարբերվում է միայն 4G LTE բջջային կապի աջակցությամբ:

«Galaxy Watch FE LTE-ն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտագործել իրենց Galaxy ժամացույցը աշխարհի ցանկացած կետից, զանգեր կատարել, հետևել իրենց առողջության առաջընթացին և ավելին. այս ամենը առանց հեռախոսին միանալու անհրաժեշտության»,- ասվում է Samsung-ի տարածած հաղորդագրությունում։

Galaxy Watch FE LTE-ի գինն սկսվում են 250 դոլարից, ինչը 50 դոլարով ավելի է Wi-Fi-ի աջակցություն ունեցող մոդելից: Հանրային վաճառքը կսկսվի 2024-ի հոկտեմբերի 3-ին։

Նոր Galaxy Watch FE LTE-ով է հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել՝ առանց զուգակցված սարքը մոտակայքում պահելու: Մնացած բնութագրերը մնում են նույնը՝ 40 մմ չափեր, 1,02 դյույմանոց AMOLED էկրան (396 x 396 պիքսել), 1,5 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, Exynos W290 SoC չիպ, ջրակայունություն (5 ATM) և NFC:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում