Դիջիթեյնը ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր

23 սեպտեմբերի, 2024  18:03

Դիջիթեյնը ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ընկերության հիմնադիր Վարդգես Վարդանյանը։

«Հպարտ ենք հայտարարել, որ մեր ընկերությունն արժանացել է արտոնագրի Միացյալ Թագավորության Գեմբլինգի հանձնաժողովի կողմից: Սա բացառիկ ձեռքբերում է, որը վերահաստատում է մեր նվիրվածությունը խաղային ոլորտում բարձրագույն պատասխանատվությանը, իրավական կարգավորումներին և էթիկական չափանիշների պահպանմանը:

Այս արտոնագիրը Դիջիթեյնին հնարավորություն է տալիս ներկայանալու աշխարհի ամենախիստ կարգավորվող և մրցունակ iGaming շուկաներից մեկում՝ Միացյալ Թագավորությունում: Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, քանի որ այն լրացուցիչ երաշխիք է մեր հաճախորդների համար, որ նրանք օգտվում են որակյալ, անվտանգ և արդար խաղային լուծումներից:

Այս նշանակալի քայլը բխում է մեր զարգացման և գլոբալ ընդլայնման ռազմավարությունից: Միացյալ Թագավորության շուկա մուտք գործելով՝ մենք վստահ ենք, որ կկարողանանք առաջարկել մեր նորարարական պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները՝ շարունակելով ապահովել լավագույն խաղային փորձը մեր հաճախորդների համար:

Այն, ինչի մենք հասել ենք այսօր, նվիրված թիմի և մեր անընդհատ զարգացման փիլիսոփայության արդյունքն է, և սա մեր հերթական ձեռքբերումն է միջազգային շարունակական հաջողությունների ու նվաճումների ճանապարհին»,- գրել է նա:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում