Google Pixel 9 Pro XL ֆլագման սմարթֆոնների սեփականատերերը դժգոհել են էկրանի հետ կապված խնդիրներից։ Մասնավորապես, նրանք նշել են, որ էկրանները չեն արձագանքում հպումներին։ Այս մասին հայտնում է 9to5Google կայքը։
Pixel 9 Pro XL-ի որոշ սեփականատերեր նշում են, որ իրենց սարքերը միշտ չէ, որ ճիշտ են գրանցում էկրանի անկյուններում արվող հպումները։ Խնդիրը հատկապես նկատելի է, երբ փորձում են փակել Google Keyboard-ը՝ օգտագործելով ստորին ձախ անկյունում գտնվող կոճակը։
Խնդրի ստույգ պատճառը մնում է անհայտ, քանի որ Google-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։ Օգտատերերը նշում են, որ վերագործարկումն օգնում է լուծել խնդիրը, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին առաջանում է։ Ըստ աղբյուրի՝ սա, ըստ երևույթին, նշանակում է, որ անսարքությունը ծրագրային է և կարող է շտկվել հետագա թարմացումների ժամանակ:
Առայժմ սենսորային էկրանի հետ կապված խնդիրներից դժգոհել են Google Pixel 9 Pro XL-ի օգտատերերը, մինչդեռ այլ մոդելների սեփականատերերը նման խնիրների չեն բախվել։
Google Pixel 9 շարքի սմարթֆոնները ներկայացվել են օգոստոսի 13-ին։ Սարքերն ստացել են նորացված դիզայն, Google-ի արտադրության Tensor G4 չիպ և արհեստական բանականության վրա հիմնված գործառույթներ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում