ProArt P16. կրեատիվ օգտատերերի համար նոութբուք ASUS-ից

3 սեպտեմբերի, 2024  10:00

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիան և կրեատիվությունը ձեռք ձեռքի են գնում, ստեղծագործական աշխատանքի համար կատարյալ նոութբուք ընտրելը հեշտ գործ չէ:

Ստեղծագործող մարդկանց համար նախատեսված նոութբուքը պետք է համապատասխանի մի շարք պահանջների, որոնք զգալիորեն գերազանցում են սովորական գրասենյակային առաջադրանքների համար նախատեսված սարքերին: Սա վերաբերում է ոչ միայն կատարողականությանը և գրաֆիկային, այլև շարժականությանը, հուսալիությանը և էկրանի որակին: Կարևոր է գտնել մի գործիք, որը թույլ կտա կյանքի կոչել ձեր ամենավառ գաղափարները:

ASUS-ի նոր ProArt P16 նոութբուքը ոչ միայն սարք է, այլ իրական օգնական, որը ստեղծված է նրանց համար, ովքեր ձգտում են գերազանցության: Եկեք տեսնենք, ինչու է այս նոութբուքը գերազանց ընտրություն դիզայներների, բովանդակության ստեղծողների, արվեստագետների և ստեղծագործական առաջադրանքներ կատարող այլ մասնագետների համար:

Որո՞նք են «ստեղծագործական» նոութբուքի հիմնական առանձնահատկությունները

Եթե ​​դուք զբաղվում եք բովանդակության ստեղծմամբ կամ գրաֆիկական դիզայնով, նոութբուք ընտրելիս պետք է հաշվի առնեք մի շարք հիմնական բնութագրեր, որոնց շնորհիվ սարքը տարբերվում է ստանդարտ գրասենյակային մոդելներից: 

Առաջին հերթին դա բարձրորակ էկրանն է, որն ապահովում է գունային ճշգրիտ վերարտադրություն, ինչը չափազանց կարևոր է նկարիչների, դիզայներների և տեսանյութեր ստեղծողների համար։ Կարևոր դեր է խաղում նաև հզոր կոնֆիգուրացիան, որը կարող է ապահովել ինտենսիվ աշխատանք երկար օգտագործման դեպքում։ ASUS ProArt P16-ը հենց այդպիսի նոութբուք է, քանի որ այն հագեցած է հզոր GeForce RTX 40 շարքի գրաֆիկական քարտով և AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով, ինչը հեշտացնում է ռեսուրսներ պահանջող առաջադրանքների կատարումը։ 

Բացի դրանից, ստեղծագործական առաջադրանքների համար կարևոր է գերարագ պորտերի լայն տեսականի՝ տարբեր սարքերի հետ միացումն ապահովելու համար: Եվ, իհարկե, կացած պայմաններում աշխատելու համար անհավանական պորտատիվություն․ օրինակ՝ ճանապարհորդության ժամանակ նկարահանումների համար կամ գրասենյակից դուրս բարդ գրաֆիկական առաջադրանքների վրա աշխատելիս:

Պրոցեսոր և գրաֆիկական քարտ

Շատ ռեսուրսներ պահանջող առաջադրանքներ կատարելու համար նոութբուքը համալրված է նորագույն 12 միջուկային AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով, որն առաջարկում է ինտեգրված նեյրոնային պրոցեսոր՝ 50 TOPS կատարողականությամբ: Այս պրոցեսորն ապահովում է բարձր արագության աշխատանք տարբեր հավելվածներում, ինչպես նաև արհեստական բանականության հետ առնչվող առաջադրանքների արդյունավետ մշակում: Օրինակ՝ Adobe Premiere Pro-ում աշխատելիս այն զգալիորեն արագացնում է ռենդերինգը։

NVIDIA Studio պլատֆորմի կողմից հավաստագրված GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը տրամադրում է առաջադեմ գրաֆիկական հնարավորություններ: 321 TOPS AI կատարողականությամբ այս գրաֆիկական քարտը արագացնում է լուսավորության և պատկերների գեներացիայի առաջադրանքները: NVIDIA RTX պլատֆորմն ապահովում է վերակոդավրոման, վիզուալ էֆեկտնեի, ռենդերինգի արագացում՝ ProArt P16-ը դարձնելով իդեալական գործիք ստեղծագործող մասնագետների համար: Օգտատերերը ստանում են կինեմատոգրաֆիկ որակ՝ ճառագայթների հետագծման և մինչև 8 ԳԲ GDDR հիշողության շնորհիվ: Օրինակ, նման քարտի դեպքում Blender-ում ռենդերինգը դառնում է 2,4 անգամ ավելի արագ։

Նման կատարողականության պայմաններում ProArt P16-ը չի գերտաքանում նույնիսկ ինտենսիվ աշխատանքի ժամանակ։ Երեք օդափոխիչները արդյունավետ կերպով ցրում են ջերմությունը թաքնված օդանցքի միջոցով: Հեղուկ մետաղը օգտագործվում է որպես ջերմային միջերես, ինչը զգալիորեն մեծացնում է ջերմության արտանետման արդյունավետությունը։ Կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորի մինչև 120 Վտ ընդհանուր ջերմային փաթեթի շնորհիվ նոութբուքը պահպանում է աշխատանքը առանց գերտաքացման: Այն կարող է նաև անաղմուկ աշխատել. պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել անաղմուկ ռեժիմը: 

Փոքր չափերը և ոճային դիզայնը

Նման կատարողականության հետ մեկտեղ ProArt P16-ը կշռում է ընդամենը 1,85 կգ, իսկ պատյանի հաստությունը՝ 14,9 մմ է:

Նոութբուքը սև գույնի է՝ հատուկ չկեղտոտվող մակերեսով, որի վրա չեն երևում մատնահետքերը։ Թաքնված կրունկը ապահով կերպով պահում է էկրանը, ինչը նաև նպաստում է հովացման բարելավմանը:

ProArt P16-ը կարող է աշխատել մինչև 20 ժամ առանց վերալիցքավորոման՝ չորս բջիջ ունեցող 90 Վտժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ: Սա ևս մեկ առավելություն է այն մասնագետների համար, ովքեր միշտ շարժման մեջ են։ Մարտկոցը լիցքավորվում է 0-ից մինչև 60% ընդամենը 49 րոպեում, ինչը հատկապես հարմար է խիտ գրաֆիկի դեպքում։

Հարուստ գույներ

Որպես շարժական ստուդիա նոութբուքն օգտագործողների համար՝ որակյալ էկրանը կարևոր բաղադրիչ է: ASUS Lumina OLED 4K սենսորային էկրանը՝ ստիլուսի աջակցությամբ, իդեալական է այն նախագծերի համար, որոնց դեպքում  չափազանց կարևոր է ստանալ գույների ճշգրիտ վերարտադրություն։

Էկրանը ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը, ինչը դիզայներների և վիդեո խմբագիրների պարտադիր պահանջն է: Շրջակա միջավայրի լույսին հարմարեցումը և պայծառության և գունային ջերմաստիճանի ավտոմատ կարգավորումը ապահովում են աչքերի համար կոմֆորտ աշխատելու միջավայր՝ ցանկացած լուսավորության դեպքում: Այս էկրանը հստակ վերարտադրում է գույների բոլոր երանգները, ներառյալ սևը:

Ավելին, էկրանի գունային գամման կարող է ճշգրտվել՝ համապատասխան առաջադրանքի: Եթե ​​անհրաժեշտ է sRGB՝ բովանդակություն դիտելու համար, կարող եք այն փոփոխել ASUS Splendid հավելվածում և այնուհետև նորից անցնել DCI-P3-ին:

ASUS Lumina OLED-ը նաև 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում՝ ձեր աչքերը պաշտպանելու համար: Սա հատկապես կարևոր է մի քանի ժամ անընդմեջ մանր դետալների հետ աշխատելու դեպքում։

Կրեատիվ գործիքներ

Եվ իհարկե այստեղ էլ ներկայացված են նորարարական AI տեխնոլոգիաները։ Արտադրողները առաջարկում են մի շարք AI-ով աշխատող գործիքներ՝ ստեղծագործական առաջադրանքները հեշտացնելու նպատակով: Դրանցից մեկը StoryCube հավելվածն է, որն աշխատում է նաև այս տարի ներկայացված ASUS-ի այլ մոդելների վրա։ Այն թույլ է տալիս արագ և արդյունավետ կառավարել մեդիա ֆայլերը, ինչպես նաև կարգավորել լուսանկարների և տեսանյութերի պահեստավորումն ինչպես ամպում, այնպես էլ տեղական պահեստում: Սա հատկապես օգտակար է լուսանկարիչների և տեսանկարահանողների համար, ովքեր աշխատում են տվյալների մեծ ծավալի  հետ:

MuseTree-ն եզակի AI-ի օգնությամբ պատկերների ստեղծման հավելված է, որը չի պահանջում ինտերնետ կապ: Դրա միջոցով կարող եք տեքստ մուտքագրել, գաղափարների քարտեզներ ստեղծել և նույնիսկ ձեռքի էսքիզները վերածել յուրահատուկ պատկերի:

ASUS DialPad կարգավորիչը առաջարկում է պրոֆեսիոնալ հավելվածների հետ աշխատելու հարմար և ճշգրիտ եղանակ: Օրինակ՝ այս գործիքը թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել վրձնի չափը և կատարել բազմաթիվ այլ հրամաններ, ինչը մեծապես արագացնում է աշխատանքի ընթացքը: Եվ իհարկե ProArt Creator Hub-ը, որը վերահսկում է ողջ համակարգի կարգավիճակն ու պարամետրերը: Օրինակ՝ հավելվածն օգնում է անհատականացնել կարգավորումները կամ կարգավորել օդափոխիչների աշխատանքը:

Պորտեր և միացում

Ստեղծագործական առաջադրանքների վրա աշխատող մասնագետների նոութբուքը պետք է ունենա ինտերֆեյսերի լայն տեսականի: ProArt P16-ը հագեցած է բոլոր անհրաժեշտ պորտերով՝ հարմարավետ և արդյունավետ աշխատանքի համար։ Դրանք ներառում են HDMI 2.1 FRL և USB 3.2 Gen2 Type-A, որոնք ապահովում են հուսալի միացում արտաքին սարքերին: Հատկապես ուշագրավ է USB4 ինտերֆեյսը USB-C միակցիչի միջոցով, որն ապահովում է վիդեո ելք դեպի արտաքին մոնիտոր, արագ լիցքավորում և տվյալների փոխանցում մինչև 40 Գբիտ/վ արագությամբ:

Սարքը նաև հագեցած է SD Express 7.0 քարտընթերցիչով և բարձր արագությամբ անլար կապի համար ներկառուցված Wi-Fi 7 ադապտերով։

Արժե՞ ընտրել ProArt P16

Այս նոութբուքը նախատեսված է նրանց համար, ովքեր աշխատում են ավելի առաջադեմ բնութագրեր պահանջող առաջադրանքների վրա: Եթե ​​փնտրում եք հիանալի էկրանով հզոր, բայց շարժական սարք, ապա կարող եք ընտրել ProArt P16-ը:

ProArt շարքի ամենաուշագրավ հատկանիշներից մեկը դրա արհեստական բանականությամբ աշխատող հավելվածներն են: Բացառիկ DialPad-ը վիրտուալ կարգավորիչ է, որն աշխատում է հավելվածների լայն շրջանակի հետ և ստեղծագործական խնդիրներ լուծելու նպատակով առաջարկում է մի շարք օգտակար գործառույթներ:

Այսպիսով, այս նոութբուքը համապատասխանում է գրաֆիկայի, պրոցեսորի հզորության, էկրանի և ինտերֆեյսերի ընտրության բոլոր պահանջներին, որոնք անհրաժեշտ են գրաֆիկական դիզայներներին, տեսանկարահանողներին և բովանդակություն ստեղծողներին: Եթե ձեզ անհրաժեշտ է հզորություն և շարժականություն մեկ սարքում, այս ProArt P16-ը կարդարացնի ձեր սպասելիքները:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում