Ե՞րբ է թողարկվելու հզոր PlayStation 5 Pro կոնսոլը և ի՞նչ է հայտնի դրա մասին

29 օգոստոսի, 2024  16:20

Հեղինակավոր ինսայդեր billbil-kun-ը Dealabs պորտալում հրապարակել է նոր տեղեկատվություն գալիք PlayStation 5 Pro կոնսոլի մասին՝ բացահայտելով դրա դիզայնը և սպասվող թողարկման ամսաթիվը:

Ըստ ինսայդերի՝ PlayStation 5 Pro-ն կպահպանի PS5 Slim-ի ընդհանուր ոճը, սակայն որոշ տարբերություններով: Վահանակի առջևի մասում կլինի երկու USB-C պորտ և միացման կոճակ: Հիմնական տարբերությունը կլինի երեք սև շերտերի առկայությունը, որոնք կտեղակայվեն կողային վահանակների մեջտեղում: Կոնսոլը նույնպես մի փոքր ավելի հաստ կլինի՝ համեմատած PS5 Slim-ի հետ:

Ինսայդերի կողմից հրապարակված պատկերը ցույց է տալիս կոնսոլի տարբերակն առանց սկավառակակրի: Սա կարող է ցույց տալ, որ PS5 Pro-ն կարող է թողարկվել միայն որպես թվային տարբերակ, որը չի աջակցում ֆիզիկական սկավառակներին: Այնուամենայնիվ, ինչպես PS5 Slim-ի դեպքում, հավանաբար կլինի տարբերակ՝ առանձին գնել արտաքին սկավառակակիր: Իսկզբանե կոնսոլը չի ունենա սկավառակակիր, ինչը կնվազեցնի դրա արժեքը։

PS5 Pro-ի հետ ներառված կոնտրոլլերը կմնա անփոփոխ և կներկայացվի սպիտակ գույնի ծանոթ DualSense gamepad-ի տեսքով, որն օգտագործվել է սկզբնական PlayStation 5-ից սկսած:

Ըստ billbil-kun-ի տեղեկությունների՝ PlayStation 5 Pro-ի շնորհանդեսը սպասվում է 2024 թվականի սեպտեմբերի առաջին կեսին։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում