Արհեստական բանականության արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում յուրաքանչյուր արտադրող փորձում է ստեղծել կատարյալ սարք: Ինչպես միշտ, ASUS-ը նորագույն պրոցեսորներ և առաջադեմ լուծումներ ներկայացնող առաջատարների թվում է:
Zenbook S 16 (2024) ևս մի նորույթ է, որն ունի տպավորիչ արտադրողականության և շարժականության եզակի համադրություն: Zenbook S շարքի մոդելները թեթև են և ունեն էլեգանտ, լակոնիկ դիզայն: Նոր Zenbook 2024-ը պարզապես բարակ և շարժական նոթբուք չէ․ այս սարքը հագեցած է առաջադեմ AI տեխնոլոգիաներով հզոր AMD Ryzen պրոցեսորով, որը, ըստ որոշ կարծիքների լավագույն պրոցեսորն է Copilot+ PC-ի համար:
Այս հոդվածում կներկայացնենք մանրամասներ նոր Zenbook S 16-ի բոլոր հիմնական բնութագրերի և գործառույթների մասին, որպեսզի կարողանաք գնահատել բոլոր առավելությունները:
Asus Zenbook S 16-ն ունի յուրահատուկ դիզայն: Սարքի կորպուսը պատրաստված է ալյումինի օքսիդի կերամիկայից, ինչի շնորհիվ այն ստանում է բացառիկ ամրություն և թեթևություն։ Այս նյութը, որը հայտնի է որպես Ceraluminum, լայնորեն օգտագործվում է ավիատիեզերական տեխնիկայի և լյուքս դասի ժամացույցների արտադրության մեջ:
Zenbook S 16-ի արտաքին տեսքը տարբերվում է գունային լուծումների շնորհիվ: Scandinavian White երանգը նոթբուքին հաղորդում է էլեգանտ և ժամանակակից տեսք: Նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի մուգ երանգներ, այն հասանելի է մուգ մոխրագույն տարբերակով (Zumaia Gray):
Ընդամենը 11,9 մմ հաստություն ունեցող սարքը կշռում է 1,5 կգ: Կափարիչի եզրագծերը ընդգծում են սարքի նրբագեղությունը: Կորպուսի փայլատ մակերեսը դիմացկուն է ամենօրյա օգտագործման համար․ այս մակերեսի վրա չեն մնում մատնահետքեր և բծեր։
Zenbook S 16-ի AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը առաջադեմ տեխնոլոգիայի և բարձր արտադրողականության համադրություն է: Այս պրոցեսորն ապահովում է բացառիկ էներգաարդյունավետություն, ինչը զգալիորեն մեծացնում է սարքի մարտկոցի կյանքը։ Ինտեգրված AMD Radeon 890M գրաֆիկական միջուկը բավականաչափ հզորություն ունի խաղեր գործարկելու և արհեստական բանականության միջոցով բովանդակություն ստեղծելու համար:
12 միջուկանի պրոցեսորը իդեալական է բարդ, ժամանակատար առաջադրանքների դեպքում: Ընդհանուր արտադրողականությունը AI առաջադրանքներում կազմում է 80 TOPS-ից ավել: Իր բնութագրերի շնորհիվ այն թույլ է տալիս միաժամանակ մշակել բազմաթիվ տվյալների հոսքեր՝ ապահովելով բարձր արդյունավետություն նույնիսկ ամենախստապահանջ հավելվածներում:
Ryzen AI-ն միավորում է AMD Zen 5 պրոցեսորային միջուկների, AMD Radeon 890M գրաֆիկական միջուկի և AI առաջադրանքների համար նախատեսված նեյրոնային պրոցեսորի ռեսուրսները: Արդյունավետ նեյրոնային պրոցեսորի շնորհիվ կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորները բեռնաթափվում են և կարող են աշխատել ավելի կարևոր խնդիրների վրա: Այս նոթբուքի արտադրողականությունը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել տարբեր հավելվածներում, խմբագրել լուսանկարներ, տեսանյութեր կամ օգտագործել AI օգնականներ: Այսպիսով, AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը ոչ միայն հզոր է, այլև աներևակայելի ֆունկցիոնալ:

Ինչպես այս տարի ներկայացված այլ մոդելների դեպքում, արտադրողները հատուկ ուշադրություն են դարձրել արհեստական բանականության վրա աշխատող հատկանիշներին: Այս սարքի ծրագրային ապահովման շնորհիվ կարող եք հեշտությամբ օգտագործել AI-ն առօրյա խնդիրները լուծելու համար:
Zenbook S 16-ն աջակցում է Windows-ի համար Copilot խելացի օգնականին, որը պատասխանում է հարցերին և ստեղծում բովանդակություն: Բացի դրանից, ASUS AI հավելվածներն առաջարկում են բազմաթիվ օգտակար հատկություններ: Օրինակ, վիրտուալ օգնական կամ ֆոնի հեռացման գործառույթ, որը թույլ է տալիս մաքրել լուսանկարները ավելորդ տարրերից: Նախատեսվում է նաև տեսանյութերի համար ավտոմատ ենթավերնագրերի ստեղծման գործիք:
Այս նոթբուքը հագեցած է StoryCube-ով՝ լուսանկարներն ու տեսանյութերը ավտոմատ կերպով կազմակերպելու և որոնելու համար: Օգտագործելով այս հավելվածը՝ կարող եք հեշտությամբ կառավարել ձեր մուլտիմեդիա ֆայլերը: Բացի դրանից, Windows Studio Effects-ի AI գործառույթները բարելավում են տեսանյութի որակը՝ թույլ տալով ֆիքսել դիմացինի հայացքը, հեռացնել աղմուկը և ավելացնել տարբեր ֆոներ տեսազանգերի ժամանակ:
ZenBook S 16 նոթբուքի էկրանը ASUS-ի ավանդույթների շարունակությունն է․ ընկերությունն օգտագործում է շուկայում լավագույն էկրաններից մեկը: Արտադրողները տեղադրել են 16 դյույմանոց անկյունագծով և 3K կետանյությամբ էկրան, որն ապահովում է պատկերի բացառիկ հստակություն և մանրամասն վերարտադրում։
Էկրանի հիմնական առանձնահատկություններից է DCI-P3 գունային գամման 100%-ով վերարտադրելու ունակությունը, ինչը այն դարձնում է իդեալական գրաֆիկայի և վիդեո մասնագետների համար: Բացի դրանից, դիսփլեյն ունի VESA DisplayHDR™ 600 հավաստագիր, այսինքն ապահովում է բարձր պայծառության և HDR բովանդակության որակ։
Էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնողների համար այստեղ ներդրվել է կապույտ լույսից պաշտպանություն։ TUV Rheinland հավաստագրված տեխնոլոգիան օգնում է նվազեցնել աչքերի ծանրաբեռնվածությունը և կանխել հոգնածությունը:
OLED տեխնոլոգիան երաշխավորում է վառ և հագեցած գույներ, ինչպես նաև սև գույնի վառ երանգ և ցայտագունության տպավորիչ մակարդակ: Նման էկրանը հարմար է ոչ միայն գրասենյակային հեշտ առաջադրանքների և ֆիլմեր դիտելու համար, այլև կծառայի լուսանկարներ և տեսանյութեր խմբագրող մասնագետներին:

Ինչպես արդեն նշել ենք, իր փոքր չափերի շնորհիվ չափազանց բարակ նոթբուքն անհավանական շարժունակություն ունի: Այն շատ հարմար է օգտագործել գրասենյակից դուրս աշխատելիս և ճանապարհորդելիս, քանի որ սարքը կարող է աշխատել մինչև 20 ժամ առանց վերալիցքավորման՝ 78 Վտժ հզորությամբ տարողունակ մարտկոցի շնորհիվ։
Նույնիսկ եթե նոթբուքը նստում է, 65 Վտ հզորությամբ ադապտերի արագ լիցքավորումն օգնում է սարքին շուտ «գործի անցնել»՝ նույնիսկ լիցքավորման ցածր մակարդակի դեպքում: Հարմար USB-C պորտը թույլ է տալիս վերալիցքավորել սարքը բջջային մարտկոցից կամ սմարթֆոնի լիցքավորիչից:
Բացի դրանից, մարտկոցն ավելի հզոր է՝ մինչև 1200 լիցքաթափման ցիկլ, ինչը զգալիորեն երկարացնում է սարքի ծառայության ժամկետը։ MyASUS հավելվածն ներառում է կարգավորումներ, որոնք թույլ են տալիս կառավարել ձեր մարտկոցի վիճակը: Օրինակ, կարող եք լիցքավորման մակարդակը սահմանել օպտիմալ 80%-ի վրա:
Zenbook S 16-ը հագեցած է ամբողջական չափի ErgoSense ստեղնաշարով, որն առանձնանում է ստեղների սղման ավելի բարձր խորությունով՝ նմանվելով ստացիոնար համակարգչի ստեղնաշարին: Ժամանակակից ASUS նոթբուքերի տարբերակիչ առանձնահատկությունը AI օգնականի գործարկման Copilot ստեղն է: Այստեղ նաև տեսնում ենք 40%-ով ավելի մեծ թաչփադ՝ ընդլայնված գործառույթներով: Դրա միջոցով կարող եք ավելացնել էկրանի պայծառությունն ու ծավալը։
Այս սարքն աջակցում է Wi-Fi -ին՝ նորագույն անլար ստանդարտին: Նոթբուքը ավտոմատ կերպով ընտրում է ամենաուժեղ ազդանշանով մուտքի կետը և առավելագույնս օգտագործում հասանելի թողունակությունը՝ ապահովելով կայուն և արագ կապ:
Այլ սարքեր միացնելու համար արտադրողներն առաջարկում են ինտերֆեյսnերի ամբողջական փաթեթ՝ USB-A պորտ, ամբողջական չափի HDMI միակցիչ և երկու USB 4.0 Type-C պորտ, որոնք կարող են օգտագործվել լիցքավորման և մինչև երեք արտաքին էկրան միացնելու համար: Նոթբուքը համալրված է նաև SD քարտընթերցիչով:
Zenbook S 16-ը հիանալի սարք է շարժունակությունն ու արտադրողականությունը գնահատողների համար: Առաջադեմ AI տեխնոլոգիաների օգտագործումը տարբերում է այս ուլտրաբուքն նախորդ մոդելներից: AMD Ryzen AI պրոցեսորի անհավատալի արտադրողականության, պայծառ ու ճշգրիտ OLED էկրանի շնորհիվ այն դառնում է աշխատանքի և զվարճանքի համար անփոխարինելի գործիք:
Իհարկե, չի կարելի չնկատել մարտկոցի ավելի երկար կյանքն ու վերջին մոդելի Wi-Fi 7 ստանդարտի աջակցությունը՝ նախորդ մոդելների համեմատ: Ընդհանուր առմամբ, նոր Zenbook S 16-ը կարելի է բնութագրել որպես ունիվերսալ մոդել, որը բացում է ավելի մեծ հնարավորություններ աշխատելու և ստեղծագործելու համար։
month
week
day