Google-ի ռոբոտը սեղանի թենիս է խաղում մարդու պես (տեսանյութ)

12 օգոստոսի, 2024  18:12

Վերջերս հրապարակված հոդվածում Google-ի DeepMind Robotics թիմը ներկայացրել է ռոբոտ, որը կարող է մարդու պես սեղանի թենիս խաղալ: Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Փորձարկման ժամանակ ռոբոտը կարողացել է հաղթել բոլոր սկզբնական մակարդակի խաղացողներին, իսկ միջին մակարդակի խաղացողների դեպքում կարողացել է հաղթել նրանց 55%-ին։ Սակայն, չնայած տպավորիչ արդյունքներին, ռոբոտը պարտվել է պրոֆեսիոնալ խաղացողների հետ բոլոր մենամարտերում։ Ընդհանուր առմամբ, ռոբոտը հաղթել է անցկացրած 29 հանդիպումների 45%-ում:

Համակարգի հիմնական խնդիրն արագ գնդակներին ուշացած արձագանքն է եղել, ինչպես նաև բեքհենդ խաղալու, բարձր և ցածր գնդակներն ընդունելու և գնդակի պտույտը գնահատելու հետ կապված դժվարությունները: Մշակողներն առաջարկում են ուսումնասիրել կառավարման առաջադեմ ալգորիթմներ և ապարատային օպտիմալացումներ՝ լուծելու ուշացման սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ռոբոտն արագ կողմնորոշվի և արձագանքի համապատասխանաբար։

DeepMind-ի թիմը վստահ է, որ իր մշակումը խոստումնալից է՝ այն համարելով որպես փոքրիկ քայլ դեպի ռոբոտաշինության վաղեմի նպատակի իրականացում՝ հասնել նրան, որ ռոբոտն ունենա մարդու մակարդակի արդյունավետություն իրական աշխարհում հանդիպող շատ օգտակար հմտությունների հարցում:

Մշակողները նախատեսում են շարունակել աշխատել ունիվերսալ ռոբոտների ստեղծման վրա, որոնք կարող են կատարել բազմաթիվ օգտակար առաջադրանքներ՝ միաժամանակ մարդկանց հետ հմտորեն և ապահով կերպով շփվելու համար:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive