Meta-ն ԱՄՆ-ում բնակվող բոլոր օգտատերերին առաջարկել է արհեստական բանականության (ԱԲ) AI Studio գործիքի կիրառմամբ Instagram-ում և վեբ ինտերֆեյսում ստեղծել իրենց վիրտուալ պատճենները։ ԱԲ-ն կկարողանա բլոգերների և բիզնես էջի սեփականատերերի անունից հաղորդակցվել բաժանորդների հետ չատերում կամ հրապարակումների տակ արվող մեկնաբանություններում:
AI Studio-ի հետ աշխատանքը կարելի է սկսել կամ վեբ ինտերֆեյսի միջոցով, կամ անմիջապես Instagram-ում՝ հավելվածում սկսելով նոր «նամակագրություն ԱԲ-ի հետ»: ԱԲ-ի կարգավորումն իրականացվում է Instagram-ի բովանդակության վրա լրացուցիչ ուսուցման միջոցով. օգտատերերը կարող են սահմանել թեմաներ, որոնցից պետք է խուսափել և հղումներ՝ կիսվելու համար:
Բացի դրանից՝ կան նաև ավտոմատ պատասխանի գործառույթներ և հնարավորություն նշելու, թե որ օգտահաշիվների հետ է թույլ տրվում փոխգործակցել: AI Studio-ում հնարավոր է նաև ստեղծել բոլորովին նոր ԱԲ կերպարներ, որոնք հետագայում տեղակայվում են Meta հավելվածներում. դրանք հետագայում կարող են ցուցադրվել OpenAI խանութում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են աշխատել նրանց հետ:
Meta-ն հայտարարել է, թե ընկերությունը հասկանում է, որ գեներատիվ ԱԲ-ն անկանխատեսելի է, և հայտնի անձի վիրտուալ տարբերակը կարող է ասել այնպիսի բաներ, որոնք տվյալ անձը երբեք չէր ասի: Նման բան, իհարկե, տեղի կունենա նույնիսկ հակառակ AI Studio-ի բազմաթիվ պաշտպանիչ գործիքների առկայությանը, ուստի բոլոր այն վայրերում, որտեղ կլինեն ԱԲ պրոֆիլներ, անպայման հստակ կնշվի, որ դրանք ԱԲ պրոֆիլներ են։
Ընկերությունը հրապարակել է ԱԲ պրոֆիլ ստեղծելու մանրամասն ուղեցույցներ, և փակ թեմաների թվարկման բեռն ընկնում է նրա կերպարն ստեղծողի վրա, ոչ թե հենց Meta-ի: Կարելի է, օրինակ, արհեստական բանակությանն արգելել պատասխանելու այն հարցին, թե արժե՞ արդյոք ներդրումներ կատարել կրիպտոարժույթում. այս ոլորտում դեռևս շատ խաբեբաներ կան, որոնք հայտնիների կերպարներն օգտագործում են իրենց շահերի համար։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում