Samsung-ը Հարավային Կորեայում սկսել է Galaxy Buds3 և Buds3 Pro անլար ականջակալների վաճառքը, որոնց առաջին սեփականատերերը սկսել են նոր արտադրանքից զանգվածաբար բողոքել սոցիալական ցանցերում ու ֆորումներում։ Այս մասին հայտնում է GSMArena կայքը։
Առաջին գնորդները դժգոհել են թե՛ ականջակալներից, թե՛ լիցքավորման տուփի կառուցվածքի վատ որակից: Օրինակ՝ լիցքավորման տուփի կափարիչի և կորպուսի միջև զգալի տարածք կա: Օգտատերերտ նաև դժգոհել են, որ ականջակալի սիլիկոնե բարձիկները պատռվում են, ներկը շատ շուտ մաքրվում է։ Որոշ օգտատերեր նույնիսկ ուրիշի մազեր են գտել փաթեթավորված տուփում:
Բացի դրանից՝ ոմանք խնդիրների են բախվել աղմուկի չեղարկման համակարգի և հետին լուսավորության հետ։ Շատերը նաև ձայնի մակարդակի տարբերություն են նկատել աջ և ձախ ականջակալների միջև:
Կայքը նշում է, որ գրախոսներից շատերը խորհուրդ են տալիս զերծ մնալ Galaxy Buds3-ի գնումից մինչև բոլոր թերությունները չլուծվեն: Samsung-ն ընդունել է խնդիրները և ներողություն խնդրել՝ դժգոհ հաճախորդներին առաջարկելով վերադարձնել գումարը կամ փոխարինել ականջակալները:
Հիշեցնենք, որ այս ականջակալների համաշխարհային վաճառքի մեկնարկը նախատեսված է հուլիսի 24-ին։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում