MacBook-ը վաղուց դարձել է իդեալական ընտրություն ուսման, ստեղծագործական կյանքի և, իհարկե, աշխատանքի համար, քանի որ միաժամանակ մեծ թվով առաջադրանքներ է կատարում։ Այն կոմպակտ է, արագաշարժ և արդյունավետ: Տարբեր բուհերի ուսանողների հետ միասին մենք կստուգենք, թե մինչ օրս ամենահայտնի MacBook Air M1-ն իսկապե՞ս հեշտացնում է ուսման գործընթացը, և միևնույն ժամանակ կկիսվենք նոութբուքի առանձնահատկություններով։
Ամենուր ինձ հետՇրջելով համալսարանում՝ մենք նկատում ենք, որ MacBook օգտագործողները միշտ ձեռքի տակ են պահում այն՝ չնայած շենքերի, լսարանների միջև մշտական տեղաշարժին, սրճարան կամ գրադարան այցելություններին: Հեշտ տեղաշարժելը MacBook-ի գլխավոր առանձնահատկություններից է։
Արդյո՞ք դա այդպես է։ Հարցնենք հենց ուսանողներին.
«Իմ MacBook Air-ը կշռում է ոչ ավելի, քան 1,5 կգ: Երբ հետս գրառումներ ու գրքեր էի տանում, մեջքս, ուսերս ցավում էին ծանրությունից, բայց հիմա Mac-ը տեղավորվում է ցանկացած պայուսակի մեջ։ Մեծ քանակությամբ տետրերի փոխարեն հիմա ունեմ հավելվածներ՝ «Trello» պլանավորման, «Էջեր»՝ նշումներ անելու և «Keynote»՝ շնորհանդեսների համար»։
«Ես անընդհատ աշխատում եմ դպրոցում, այն չի աղմկում, արագ է աշխատում: Այն բավական փոքր է՝ ուրիշներին չանհանգստացնելու համար, բայց բավականաչափ մեծ է՝ գրառումներ անելու, նամակներին պատասխանելու կամ ինֆոգրաֆիկաներով և դիագրամներով հաշվետվություններ գրելու համար»:
«Այն աշխատում է ավտոնոմ ռեժիմում մինչև 18 ժամ, համալսարանում այն օգտագործելու համար լիովին բավարար է»։
M1 չիպն ապահովում է առավելագույն արդյունավետություն և էներգաարդյունավետություն։ Թեև MacBook Air M1-ը չունի հովացուցիչ, այն չի տաքանում և չի աղմկում։
«Լայֆհաք»Նշումների, հավելվածների և էլ. փոստի մեջ դուք կարող եք շատ արագ գտնել անհրաժեշտ ֆայլը Spotlight-ի միջոցով: Այս հավելվածը նաև արագ կսահմանի բառի իմաստը, կկատարի մաթեմատիկական հաշվարկներ և կդառնա միավորի փոխարկիչ։
Ըստ էության, ցանկացած նոութբուք պետք է պարզեցնի ուսուցման գործընթացը: Հարմարավետ պետք է լինի դրանով տարբեր նախագծեր ստեղծելը, հավելվածից հավելված անցնելն ու հազարավոր կայքեր այցելելը։ MacBook Air-ի կայծակնային արագության աշխատանքը հնարավոր է դարձել M1 պրոցեսոր-չիպի միջոցով առաջադրանքների ռացիոնալ բաշխման շնորհիվ: Սա նշանակում է, որ Mac-ը թույլ կտա հեշտությամբ կատարել մասնագիտական առաջադրանքներ գրաֆիկայի, ձայնի հետ և գրել կոդեր։ Սա հաստատում են ուսանողները.
«Ես սովորում եմ դիզայների մասնագիտությամբ և իմ նոութբուքը կարողանում է աշխատացնել ամենաբարդ նախագծերը: Միևնույն ժամանակ ես ամբողջ օրն անցկացնում եմ էկրանի առջև, և աչքերս ընդհանրապես չեն հոգնում, իսկ էկրանը չի փայլում։ Եվ, իհարկե, ես կուզեի շեշտել Neural Engine տեխնոլոգիայի մասին: Մի քանի վայրկյան - և լուսանկարը ինքնաբերաբար ուղղվում է»:
«Ես ապագա ծրագրավորող եմ և սիրում եմ խաղալ։ Կոդերի և դասերի միջև ես ինձ թույլ եմ տալիս խաղալ. MacBook-ը առանց որևէ խնդիրների գործարկում է բարդ գրաֆիկայով խաղեր, պատկերն էլ պարզ և պայծառ»։
True Tone ֆունկցիան էկրանը հարմարեցնում է լուսավորությանը, ինչի շնորհիվ աչքերն այնքան էլ չեն հոգնում։
«Լայֆհաք»Էկրանի պայծառությունն ավելի սահուն կարգավորելու համար կարող եք սեղմած պահել Option + Shift + պայծառության կոճակը: Այդ դեպքում այն կավելանա ոչ թե բաժանումներով, այլ աստիճանաբար։
«Լայֆհաք»Եթե օրինակ, դասախոսությունը ձանձրալի է թվում և դուք որոշում եք ձեր գործերով զբաղվել նոութբուքով, ապա CMD + H ստեղնաշարը սեղմելով կարող եք արագ թաքցնել ակտիվ հավելվածը:
Շատ ուսանողներ ապրում են առցանց ռեժիմում. նրանք սովորում են հեռավար, կապ են պահպանում դասընկերների հետ, հաճախում են առցանց դասախոսությունների: MacBook Air M1-ը պարծենում է բարելավված տեսախցիկով և բարձրախոսներով, քանի որ M1 չիպն ունի իր սեփական պրոցեսորը, որն արձագանքում է նկարի փայլին և ուղղում է պատկերը՝ մանրուքները կարգավորելու համար։ Իսկ երեք ներկառուցված խոսափողներն աշխատում են աղմուկի նվազեցման ուղղությամբ և ապահովում բարձրորակ ձայն:
«Սովորելով կրկնուսույցի մոտ՝ ես երբեք խնդիրներ չեմ ունենում, կարծես նրա հետ նույն սենյակում լինեմ։ Դասի ընթացքում սիրում եմ անմիջապես նշումներ անել՝ թրեքփադը և ստեղնաշարը քիչ են ձայն արձակում և հարմարավետ են»։
«Ես սովորում եմ այլ երկրում, ուստի ինձ համար կարևոր է, որ տեսակապն ու ձայնը հուսախաբ չանեն: WI-FI-ն ինձ նույնպես չհիասթափեցրեց, նույնիսկ այն վայրերում, որտեղ շատ մարդիկ կան, ես միշտ ունեմ հիանալի կապ և հիասքանչ պատկեր»:
«Լայֆհաք»Դասախոսություն ձայնագրելու փոխարեն կարող եք միացնել «Թելադրել» ֆունկցիան՝ անցնելով «System Preferences» > «Ստեղնաշար»: Այժմ MacBook-ն ինքը կձայնագրի դասախոսությունը։ Տեղադրեք կուրսորը տեքստային փաստաթղթում և կրկնակի սեղմեք Control-ի վրա:
ԵզրակացությունՄոտիվացիան և հաստատակամությունը կարևորագույնն է կրթության համար: Բայց կոմպակտ և արագաշարժ MacBook Air-ի հետ կրթական գործընթացը շատ ավելի հաճելի կդառնա:
Գնեք MacBook Air M1-ը միայն Apple-ի պաշտոնական վերավաճառողներից՝ Mobile Centre, iSpace, ZigZag, Vega, UCOM, iStore.
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում