5 հետաքրքիր սմարթֆոն, որ թողարկվել են նախորդ տարիներին, բայց դեռ արժանի են ուշադրության

29 մայիսի, 2024  13:40

Այս տարի թողարկվել են շատ՝ իսկապես լավ սմարթֆոններ, բայց կան նաև սարքեր, որոնք թողարկվել են նախորդ տարիներին, որոնք դեռ արժանի են ձեր ուշադրությանը:

AndroidInsider կայքը կազմել է մինչև 2024-ը թողարկված հինգ լավագույն սմարթֆոնների ընտրանին, որոնք գին-որակ հիանալի համադրություն են առաջարկում։

Poco M5s Պրոցեսոր՝ MediaTek Helio G95, Էկրան՝ 6,43 դյույմ AMOLED՝ մինչև 1100 նիտ պայծառությամբ, Տեսախցիկ՝ 64 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ 4K տեսագրման աջակցությամբ, Թերություն՝ էկրանի թարմացման արագությունը 60 Հց է, Գին` սկսվում է $102-ից: Redmi Note 11 Pro+ Պրոցեսոր՝ Dimensity 920, Էկրան՝ 6,67 դյույմանոց Super AMOLED՝ 120 Հց հաճախությամբ և մինչև 1200 նիտ պայծառությամբ, Աուդիո՝ JBL ստերեո բարձրախոսներ, Տեսախցիկ՝ եռակի տեսախցիկ (108 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ), Լիցքավորում՝ ունի 120 Վտ լարով լիցքավորման աջակցություն Գին` սկսվում է $225-ից: OnePlus Nord CE 3 Պրոցեսոր՝ Snapdragon 782G, Հիշողություն՝ 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն, Տեսախցիկ՝ հիմնական տեսախցիկը Sony IMX890 50 ՄՊ է, Լիցքավորում՝ 80 Վտ արագ լիցքավորում, Թերություն՝ Չունի 4G աջակցություն Band 20 տիրույթում, ինչը կարող է կապի հետ կապված խնդիրներ առաջացնել որոշ օպերատորների դեպքում։ Գին` սկսվում է $228-ից: Nothing Phone (1) Առանձնահատկություն՝ թափանցիկ կափարիչ և հետևի լույս՝ յուրահատուկ տեսքի համար, Պրոցեսոր՝ Snapdragon 778G+, Տեսախցիկ՝ բարձրորակ 50 ՄՊ սենսորներ (հիմնական և գերլայնանկյուն), Թերություն՝ առաքվում է համեստ կոմպլեկտով՝ ներառյալ Nano-SIM-ի սկուտեղը հանելու երկու բանալի և լիցքավորման մալուխ՝ առանց սնուցման աղբյուրի: Գին` սկսվում է $229-ից: Tecno Phantom X2 Պրոցեսոր՝ MediaTek Dimensity 9000, Տեսախցիկ՝ 64 ՄՊ հիմնական տեսախցիկ օպտիկական կայունացմամբ, հարմար է հստակ նկարահանումների համար նույնիսկ ցածր լույսի պայմաններում, Մարտկոց՝ 5160 մԱ/ժ, Առանձնահատկություններ՝ առաջատար սմարթֆոնին բնորոշ հատկանիշներ և կատարողականություն, Թերություն՝ կորպուսը տաքանում է ծանրաբեռնվածության և համակարգի թարմացումների բացակայության պայմաններում, Գին` սկսվում է $585-ից։

Մինչև 2024-ը թողարկված այս բոլոր հեռախոսները շարունակում են մնալ որպես լավ ընտրություն՝ շնորհիվ իրենց հավասարակշռված բնութագրերի, հզոր պրոցեսորների և որակյալ էկրանների ու տեսախցիկների: Ընտրությունը կախված է անձնական նախասիրություններից և բյուջեից, սակայն այս մոդելներից յուրաքանչյուրն առաջարկում է պատշաճ որակ և ֆունկցիոնալություն ժամանակակից օգտատերերի համար:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում