Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 թարմացումը

27 մայիսի, 2024  10:21

Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 և One UI 7.0 թարմացումները, այս մասին հայտնում է GizmoChina կայքը։

Աղբյուրի համաձայն՝ թարմացումը նախատեսված չէ հետևյալ մոդելների համար՝

(Galaxy S շարք)

Galaxy S20 Ultra Galaxy S20+ Galaxy S20 FE S շարքի այլ սմարթֆոններ

(Galaxy Z շարք)

Galaxy Z Fold 2 Galaxy Z Flip 2 Z շարքի այլ սմարթֆոններ

 (Galaxy պլանշետներ)

Galaxy Tab A8 10.5 (2021) Galaxy Tab A7 Lite Galaxy Tab S7 FE Ավելի հին պլանշետներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը

 (Galaxy A series)

Galaxy A72 Galaxy A52 Galaxy A52 5G Galaxy A52s 5G Galaxy A32 Galaxy A32 5G Galaxy A22 Galaxy A22 5G Galaxy A13 5G Galaxy A12 Galaxy A12 Nacho Galaxy A03 Galaxy A03s Galaxy A03 Core Galaxy A02 Galaxy A01 Core A շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը

(Galaxy M series)

Galaxy M04 Galaxy M13 Galaxy M13 5G Galaxy M53 5G Galaxy M33 5G Galaxy M23 5G M շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը

(Galaxy F series)

Galaxy F04 Galaxy F13 Galaxy F23 5G F շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը

Կայքը նշում է, որ սա պաշտոնական ցուցակ չէ, քանի որ Samsung-ը դեռ չի բացահայտել առաջիկա թարմացումների վերաբերյալ իր ճանապարհային քարտեզը: Android 15-ի և One UI 7.0-ի մասին GizmoChina-ի տեղեկությունը հիմնված է Samsung-ի՝ իր սարքերի թարմացման քաղաքականության վրա:

Samsung-ն իր առաջատար սարքերի համար թարմացումներ տրամադրում է միջինը չորս տարի: Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն հայտարարել է, որ նոր Galaxy S24 շարքը թարմացումներ կստանա յոթ տարի: Առաջատար պլանշետները թարմացումներ ստանում են չորս տարի, Galaxy A և F սմարթֆոնները՝ երկու տարի, սակայն այս շարքի որոշ մոդելներ ևս թարմացումներ կարող են ստանալ չորս տարի։

Նոր օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, և այն կարող է տարբեր լինել յուրաքանչյուր առանձին մոդելի համար:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում