Նոր Google Pixel 8a սմարթֆոնը շատ բնութագրերով կգերազանցի իր նախորդին, ընդորում՝ չի թանկանա. համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ սմարթֆոնը կպահպանի 500 դոլար գինը։
Սմարթֆոնի թողարկումը սպասվում է շատ շուտով՝ այս ամիս, և դրա բնութագրերի մասին շատ բան արդեն հայտնի է։ Այսպես, սմարթֆոնը կստանա ավելի մեծ ծավալի ներկառուցված հիշողության տարբերակ (նախորդ Google Pixel մոդելները, ինչպիսիք են 6a-ն և 7a-ն, հասանելի էին միայն 128 ԳԲ հիշողությամբ տարբերակով). 128 ԳԲ հիշողությամբ տարբերակը կարժենա 499 դոլար, իսկ 256 ԳԲ տարբերակը՝ 559 դոլար, հայտնում է smartprix.com-ը։
Ինչ վերաբերում տեխնիկական բնութագրերին, ապա ակնկալվում է, որ Pixel 8a-ն կունենա առաջատար Tensor G3 չիպ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 120 Հց հաճախականությամբ 6,1 դյույմանոց AMOLED էկրան: Մեկ լիցքավորմամբ հեռախոսի երկար աշխատանքի համար պատասխանատու կլինի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը: Ակնկալվում է, որ կպահպանվի տեսախցիկի բարձր որակը, թեև այս հարցում բարելավումների կարելի է հասնել նաև ծրագրային ապահովման միջոցով:
Այս բոլոր թարմացումները, զուգակցված գեներատիվ արհեստական բանականության գործառույթների փաթեթի հետ, որոնք Google-ն արդեն ներդրել է Pixel 8 սերիայում, Pixel 8a-ն իսկապես գրավիչ սարք կդարձնեն:
Pixel 8a-ի հիմնական առանձնահատկություններից մեկը կլինի դրա գինը։ Շատերն ակնկալում էին, որը տեխնիկական բարելավված բնութագրերով պայմանավորված՝ սմարթֆոնի գինը կբարձրանա, սակայն նոր տեղեկությունները հուշում են, որ սմարթֆոնը հասանելի կլինի նույն գնով, ինչ իր նախորդը՝ Pixel 7a-ն:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում