Երկրի օրվա առթիվ արբանյակային անհավանական լուսանկարներ են հրապարակվել

23 ապրիլի, 2024  20:51

Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը, որը հերթական անգամ առիթ է տալիս կենտրոնանալու առկա բնապահպանական խնդիրների վրա և ընդգծելու այն ջանքերը, որ գործադրվում են, որպեսզի հնարավոր լինի շարունակել պաշտպանել այն։

Երկիր մոլորակը պաշտպանելու եղանակներից մեկը եղել է դրա փոփոխվող կլիմայի և մթնոլորտային պայմանների մշտադիտարկումը, որն իրականացվում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) Գեոստացիոնար օպերացիոն բնապահպանական արբանյակների (GOES)  և Բևեռային օպերացիոն բնապահպանական արբանյակներ (POES) արբանյակների միջոցով: GOES արբանյակային ցանցը գործում է 1975-ից, թեև ներկայիս շարքը՝ GOES-R-ը, գործարկվել է 2016-ին: Շարքի վերջին արբանյակը՝ GOES-U-ը, ակնկալվում է, որ կարձակվի 2024-ին SpaceX Falcon Heavy հրթիռով:

Բացի մեր փոփոխվող մոլորակը մշտադիտարկելուց՝ GOES արբանյակասին շարքը կարող է վերահսկել օդի որակը, հայտնաբերել կայծակի հարվածները, որոնք կարող են հանգեցնել անտառային հրդեհների, հայտնաբերել Երկրի մթնոլորտ ներթափանցող երկնաքարերը և նույնիսկ նախազգուշացնել տիեզերական եղանակի վտանգի մասին:

Այսօրվա դրությամբ NOAA-ն ունի և շահագործում է տասը արբանյակ՝ ներառյալ չորս գեոստացիոնար, հինգ բևեռային ուղեծրային և մեկը, որը ծածկում է խորը տիեզերքը: Այս արբանյակները գիտնականների աչքերն են երկնքում և հնարավորություն են տալիս մշտապես դիտել մեր մոլորակը և Երկիր են ուղարկում լուսանկարներ, չափումներ տարբեր գործիքներից, որոնք օգնում են բարելավել եղանակի կանխատեսումը:

Այս արբանյակները նաև օգնում են անվտանգության և ավիացիոն երթուղիների պլանավորմանը, անտառային հրդեհների և ծխի հայտնաբերմանը և տվյալների հավաքագրմանը, որոնք ավելի շատ մանրամասներ են տալիս կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ:

Երկրի օրվա առթիվ, Space.com-ը հիանալի ագրավ լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում