Ամերիկացին 6 մլն դոլարի կեղծ iPhone և iPad է փոխանակել իսկականով․ նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

3 ապրիլի, 2024  12:08

ԱՄՆ մի քաղաքացի, օգտվելով Apple-ի երաշխիքային ծառայությունից, կեղծ iPhone-ներ և iPad-ներ է վերադարձրել ընկերությանը՝ պատճառելով 6 մլն դոլարի վնաս։ Հանցավոր սխեման բացահայտվել է, իսկ նա դատապարտվել ավելի քան չորս տարվա ազատազրկման:

Ժիվեյ «Ալլեն» Լիաոն և նրա հանցակիցները Չինաստանից ներմուծել են Apple-ի կեղծ ապրանքներ, ապա դրանց վրա տեղադրել Apple-ի իսկական սերիական համարներ, այնուհետև վերադարձրել են կեղծ ապրանքները Apple-ի խանութներ՝ պնդելով, թե դրանք թերություններ ունեն։

Apple-ի երաշխիքային ծառայությունը, հիմնվելով սերիական համարների վրա, հնարավորություն է տվել կեղծ ապրանքները փոխարինել իսկական iPhone-ներով և iPad-ներով: Այնուհետև Լիաոյի խումբը վաճառել է օրիգինալ սարքերը Չինաստանում՝ ստանալով բարձր շահույթ։ Հանցավոր այս սխեմայի իրագործման հետևանքով Apple-ի վնասը գերազանցել է 6 միլիոն դոլարը:

Զանգվածային խարդախության կազմակերպման համար ձերբակալված Լիաոն դատապարտվել է 51 ամսվա ազատազրկման: Իշխանությունները բռնագրավել են նրա ակտիվները, այդ թվում՝ տներ, կանխիկ գումար և Apple-ի ավելի քան 200 սարք:

Սա առաջին նման դեպքը չէ ԱՄՆ-ում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում խարդախները 3 մլն դոլարի 2700 կեղծ iPhone են փոխանակել իսկականով։

var ramblerVideoId = 'record::e1b898e6-35ca-4fac-a4bf-c56b80046dbd'; var playerDomElement = document.querySelector(`div._s_rambler_video[data-id="${ramblerVideoId}"]`); window.RamblerPlayer = window.RamblerPlayer || []; window.RamblerPlayer.push(() => { var player = new RamblerPlayer({ parentId: `[data-id="${ramblerVideoId}"]` }) player.on(RamblerPlayer.Events.PLAYER_READY, () => { player.configure({ sspUserId: window.g_publisher_uid, sspUserIdScope: window.g_publisher_uid_scope }) }) })

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում