Հայտնի է, թե Samsung-ի որ սմարթֆոնները կստանան Android 15 թարմացումը

25 մարտի, 2024  16:07

2024-ին Samsung-ի սմարթֆոնների և պլանշետների մոտ 50 մոդելներ կստանան One UI 7 ծրագրաշարը։ Այս մասին հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով SamMobile ռեսուրսը։

Ակնկալվում է, որ Google-ը Android 15-ի աշխատանքները կավարտի մոտ 2024-ի հուլիսին: Samsung-ն այնուհետև կինտեգրի իր One UI 7 ծրագրաշարը Android-ի նոր տարբերակում, որի համար, հավանաբար, մի քանի ամիս կպահանջվի: Սա նշանակում է, որ դեռ երկար հարկ կլինի սպասել, մինչև Galaxy սարքերը կսկսեն ծրագրային ապահովման թարմացումն ստանալ:

Samsung-ը դեռ չի հրապարակել պաշտոնական ցուցակն այն սարքերի, որոնք կստանան Android 15-ը։ Այդուհանդերձ, SamMobile-ի խմբագիրներն այն կազմել են ինքնուրույն՝ հաշվի առնելով, թե  հարավկորեական ընկերության սմարթֆոններ վերջին տարիներին ինչ հերթականությամբ են ստացել թարմացումները։

Այսպիսով, SamMobile-ը կարծում է, որ այս տարի առաջատար Galaxy S շարքի հետևյալ մոդելները կստանան Android 15-ը՝

S21, S21+, S21 Ultra, S21 FE, S22, S22+, S22 Ultra, S23 FE, S23, S23+, S23 Ultra, S24, S24+, S24 Ultra:

Galaxy Z շարքում՝

Z Flip 3, Z Flip 4, Z Flip 5, Z Flip 6, Z Fold 3, Z Fold 4, Z Fold 5, Z Fold 6:

Galaxy A շարքում՝

A14, A15, A23, A24, A25, A33, A34, A53, A54, A72:

Galaxy Tab շարքում՝

S8, S8+, S8 Ultra, S9, S9+, S9 Ultra, S9 FE, S9 FE+.

Galaxy F շարքում՝

F54, F34:

Galaxy M շարքում՝

M15, M33, M53, M34, M54:

SamMobile-ը կարծում է, որ շարքը կթարմացվի նշված հերթականությամբ՝ Galaxy S-ից Galaxy M․

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում