Android Authority կայքը ինսայդերական տեղեկություններ և լուսանկար է ստացել Google Pixel Fold 2 դեռևս չհայտարարված ծալվող սմարթֆոնի մասին: Ըստ այդ տեղեկության՝ նոր արտադրանքը մի շարք տարբերություններ կունենա նախորդ սերնդի սմարթֆոնի համեմատ:
Դատելով պատկերից՝ Google-ի երկրորդ սերնդի ծալովի սմարթֆոնը նկատելիորեն կտարբերվի իր նախորդից՝ կորպուսի կողքերի հարաբերակցությամբ և տեսախցիկի բլոկների դիզայնով։ Տեսախցիկների հատվածում երևում է չորս մոդուլ, որոնցից մեկի դիզայնը հուշում է նորույթը կունենա պերիսկոպի օբյեկտիվ։
Աղբյուրը նշում է, որ իր ձեռքում հայտնվել է սմարթֆոնի թեստային նմուշը, որի դիզայնը կարող է փոխվել սմարթֆոնի մասին պաշտոնական հայտարարության պահին։ Google Pixel Fold 2-ի տեխնիկական բնութագրերի ու հնարավոր գնի մասին տեղեկություններ այս պահին չկան։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում