Apple Vision Pro խառը իրականության սարքի վերանորոգումը կարժենա այնքան, որքան արժե ամենաթանկ 1 ՏԲ հիշողությամբ M3 Pro MacBook Pro-ն: Ըստ Wccftech-ի՝ ամենաթանկ բաղադրիչի՝ EyeSight կոր էկրանի վերանորոգումը կարժենա 2399 դոլար:
EyeSight-ի քերծված կամ կոտրված ապակու փոխարինումն արժե 799 դոլար: Իսկ եթե կոտրվի էկրանը, ապա այն վերանորոգելու համար պետք է վճարել 2399 դոլար։ Այդպիսի գումարի դիմաց, ինչպես արդեն նշվեց, կարելի է գնել Apple-ի ամենաթանկ նոութբուքը: Իսկ ևս 1000 դոլար վճարելու դեպքում կարելի է գնել նոր Vision Pro-ն։
Apple Vision Pro-ի գնորդներին Wccftech-ը նաև խորհուրդ է տալիս սարքի հետ նաև ձեռք բերել AppleCare+ ընդլայնված երաշխիքը, որն արժե 499 դոլար և ուժի մեջ է երկու տարի, որի ընթացքում Apple-ը պարտավորվում է տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ կատարել անվճար կամ մեծ զեղչով։
Հիշեցնենք, որ Apple Vision Pro-ի նախնական պատվերներն ԱՄՆ-ում սկսվել են 2024-ի հունվարի 19-ից։ Ակնկալվում է, որ նոր արտադրանքը մանրածախ վաճառքում կհայտնվի փետրվարի 2-ին։
Ի՞նչ հավելվածներ նախապես տեղադրված կլինեն Apple Vision Pro-ումApple Vision Pro-ն, ըստ MacRumors-ի տվյալների, կվաճառվի 25 նախապես տեղադրված հավելվածներով, որոնք կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ օպտիմիզացված և ոչ օպտիմիզացված։ Առաջիններն առանձնանում են նրանով, որ ունեն ինտերֆեյսի հետ տարածական փոխազդեցության յուրահատուկ գործառույթներ։ Չօպտիմիզացված հավելվածները iOS-ի տարբերակների պատճեններն են:
Օպտիմալացված հավելվածների ցանկը կներառի՝
App Store, Encounter Dinosaurs, Files, Freeform, Keynote, Mail, Messages, Mindfulness, Music, Notes, Photos, Safari, Setting, Tips։Ոչ օպտիմիզացված կատեգորիան կներառի՝
Books, Calendar, Home, Maps, News, Podcasts, Reminders, Shortcuts, Stocks, Voice Memos։Հարկ է նշել, որ սարքը կարծես չի ստանա այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են iWork-ը, Pages-ը, Clock-ը, Contacs-ը, Weather-ը և Health-ը։
MacRumors-ի համաձայն՝ Apple Vision Pro-ի գործարկումից անմիջապես հետո կարող է հայտնվել նաև FaceTime հավելվածի օպտիմիզացված տարբերակը, ինչպես նաև Capture ծառայությունը՝ սարքի տեսախցիկներով լուսանկարելու և տեսագրելու համար։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում