Նոյեմբերի 8-ին տեղի կունենա 2022 թ․ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը՝ Արյունոտ լուսինը, որը կտևի 85 րոպե։ Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը կլինի կարմրավուն՝ գրեթե պղնձագույն տեղեկացնում է Space.com-ը։
Լուսնի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ լիալուսինը հայտնվում է Երկրի խորը ստվերում, այսինքն՝ երբ Երկիր մոլորակը փակում է արևից Լուսնին հասնող լուսի ճանապարհ և Լուսինն ստանում է միայն Երկրի մթնոլորտում նախապես ֆիլտրված լույսը։
Որտեղից տեսանելի կլինի խավարումըԱմբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի որոշ մասերից: Իսլանդիայից, Հարավային Ամերիկայի որոշ հատվածներից, Հարավային և Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից, Արևելյան Բրազիլիայից, Արգենտինայից, Հյուսիսային Սկանդինավիայից և Մերձավոր Արևելքից տեսանելի կլինի լուսնի մասնակի խավարումը։
Հայաստանից երևալու է Լուսնի մասնակի կիսաստվերային խավարման փուլը, ինչը, Լուսնի խավարման ամենաթույլ տեսանելի փուլն է: Խավարման ողջ ընթացքում Լուսնի կողքին հնարավոր կլինի նաև տեսնել յոթերորդ մոլորակը՝ Ուրանը:
Ինչո՞ւ է Լուսինն այդքան կարմրումՉնայած իր ստացած մականվանը՝ «Արյունոտ լուսին», ամբողջովին խավարած Լուսինն ավելի շուտ նարնջագույն-պղնձագույն կարմրավուն գույն ունի, այլ ոչ թե արյան կարմիր գույն:
Լուսնի ամբողջական խավարման ժամանակ լիալուսինն առաջինն անցնում է Երկրի ոչ խորը՝ արտաքին ստվերով (մնալով մոխրագույն, բայց դառնում է ավելի մուգ), այնուհետև հայտնվում է Երկրի խորը ստվերի մեջ: Այս ընթացքում լուսին հասնող միակ արևի լույսն անցնում է Երկրի մթնոլորտով, և Լուսնի մակերեսը դառնում է կարմիր՝ Ռեյլի ցրման պատճառով:
Կարմիր, նարնջագույն և դեղին լույսն ունեն ամենաերկար ալիքները, ուստի այս լուսային ալիքները Երկրի մթնոլորտով ճանապարհորդելիս ավելի քիչ մասնիկների են բախվում՝ ի տարբերություն կապույտ լույսի, որն ավելի կարճ ալիքներ ունի: Որքան շատ փոշի կամ ամպ լինի Երկրի մթնոլորտում խավարման ժամանակ, այնքան Լուսինն ավելի կարմիր տեսք կունենա։
Ինչպե՞ս կարելի է դիտել Լուսնի խավարումըԻ տարբերություն արևի խավարման, որը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ակնոց, Լուսնի խավարումը լիովին անվտանգ է անզեն աչքով դիտելու համար: Նաև, ի տարբերություն արևի խավարման, որի դեպքում խավարման ամբողջ ցիկլը տևում է ընդամենը մի քանի րոպե, Լուսնի խավարումը շատ ավելի երկար է տևում։Նոյեմբերի 8-ին Լուսնի խավարումը կտևի մի քանի ժամ։ Ամբողջական խավարումը կտևի 85 րոպե, իսկ մասնակի խավարումը՝ երկու ժամ։ Լուսնի խավարումը դիտելու համար խորհուրդ է տրվում առնվազն մեկ ժամ առաջ դուրս գալ, որպեսզի նախ տեսնեք մասնակի խավարումը, ապա՝ ամբողջականը։
Նոյեմբերի 8-ի խավարում 2022-ին լուսնի երկրորդ ամբողջական խավարումն, է առաջին տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Լուսնի ևս երկու խավարում տեղի կունենա 2023թ․։ Առաջինը տեղի կունենա մայիսի 5-6-ը և տեսանելի կլինի Արևելյան Եվրոպայից, Անտարկտիդայից, Ասիայի մեծ մասից, Ավստրալիայից, Աֆրիկայից, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսից, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներից: Լուսնի մյուս (մասնակի) խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 28-29-ին։ Այն տեսանելի կլինի առնվազն մասամբ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից, Հյուսիսային և Արևելյան Հարավային Ամերիկայից, Արկտիկայից, Անտարկտիդա և Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից:2024 թ․ մարտի 25-ին լուսնի մասնակի խավարումից և 2024 թ․ սեպտեմբերի 18-ին Լուսնի մասնակի խավարումից հետո Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2025 թ․ մարտի 14-ին: Ամբողջական փուլը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Խաղաղ օվկիանոսից: , որոշ փուլերով տեսանելի են Եվրոպայից, Աֆրիկայից և Ասիայից:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում