Ի՞նչ են մարդիկ այս տարի ամենաշատը կարդացել Wikipedia-ում․ ChatGPT-ի մասին հոդվածն առաջատարն է

12 դեկտեմբերի, 2023  18:15

«Վիքիմեդիա» հիմնադրամը ներկայացրել է 2023-ին «Վիքիպեդիա» հանրագիտարանում  ամենաշատ դիտված հոդվածները։ «Վիքիպեդիա»-ի անգլերեն տարբերակն այս տարի ունեցել է ավելի քան 84 միլիարդ դիտում, ընդ որում արհեստական բանականությամբ գործող ChatGPT նեյրոցանցի մասին հոդվածը եղել է ամենաշատ դիտվածը՝ ընդհանուր 49,490,406 դիտում։

Հիմնադրամը նշել է, որ 2023-ի առաջին կիսամյակում «ChatGPT» վերնագրով հոդվածը գրեթե ամեն օր ունեցել է 100,000-ից 400,000 դիտում, ընդորում՝ ChatGPT-ի մասին հոդվածները «Վիքիպեդիա»-ի մյուս լեզուներով տարբերակներում ունեցել են ընդհանուր 78 միլիոն դիտում։ Երկրորդ տեղում է «Մահեր 2023-ին» (Deaths in 2023) հոդվածը 42,666,860 դիտումով, որին հաջորդում են Կրիկետի 2023-ի աշխարհի առաջնությունը (2023 Cricket World Cup)՝ 38,171,653 դիտումով, Հնդկաստանի Պրեմիեր լիգան (Indian Premier League)՝ 32,012,810 դիտումով և Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը 28,348,248 դիտումով:

Ամենաշատ դիտված 25 հոդվածների ցանկը հետևյալ տեսքն ունի՝

ChatGPT – 49,490,406 դիտում Deaths in 2023 – 42,666,860 դիտում2023 Cricket World Cup – 38,171,653 դիտումIndian Premier League – 32,012,810 դիտումOppenheimer (ֆիլմ) – 28,348,248 դիտումCricket World Cup – 25,961,417 դիտումJ. Robert Oppenheimer – 25,672,469 դիտումJawan (ֆիլմ) – 21,791,126 դիտում2023 Indian Premier League – 20,694,974 դիտումPathaan (ֆիլմ) – 19,932,509 դիտումThe Last of Us (հեռուստասերիալ) – 19,791,789 դիտումTaylor Swift – 19,418,385 դիտումBarbie (ֆիլմ) – 18,051,077 դիտումCristiano Ronaldo – 17,492,537 դիտումLionel Messi – 16,623,630 դիտումPremier League – 16,604,669 դիտումMatthew Perry – 16,454,666 դիտումUnited States – 16,240,461 դիտումElon Musk – 14,370,395 դիտումAvatar: The Way of Water – 14,303,116 դիտումIndia – 13,850,178 դիտումLisa Marie Presley – 13,764,007 դիտումGuardians of the Galaxy Vol. 3 – 13,392,917 դիտումRussian invasion of Ukraine – 12,798,866 դիտումAndrew Tate – 12,728,616 դիտում

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում