Սպառնալիքներից արդյունավետ պաշտպանություն. կիբեռանվտանգության ուղեցույց փոքր բիզնեսի համար

11 դեկտեմբերի, 2023  10:19

Թվային տեխնոլոգիաների ակտիվ տարածման և կիբեռհանցագործության մարտավարության կատարելագործման դարաշրջանում փոքր բիզնեսները գնալով ավելի խոցելի են դառնում կիբեռսպառնալիքների նկատմամբ, քանի որ, ի տարբերություն մեծ ձեռնարկությունների, դրանք ավելի քիչ ռեսուրսներ ունեն, որոնք կարելի է ուղղել անվտանգության ապահովման համար:

NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կիբեռանվտանգության ապահովման վերաբերյալ մի քանի օգտակար խորհուրդ փոքր բիզնեսի համար՝ նույնիսկ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։

Պարբերաբար թարմացրե՛ք ձեր ընկերության համակարգիչների և այլ սարքերի վրա օգտագործվող ծրագրակազմը, քանի որ հնացած ծրագրակազմը խոցելիության համար բարենպաստ հող է: Պարբերաբար թարմացրե՛ք ձեր օպերացիոն համակարգերը, հակավիրուսային ծրագրերը և բոլոր ծրագրային հավելվածները. շատ թարմացումներ օգնում են վերացնել այն խոցելիությունները, որոնք կարող են օգտագործել կիբեռհանցագործները: Մարդկային սխալը մնում է կիբեռանվտանգության խախտումների շատ տարածված գործոն, ուստի կարևոր է վերապատրաստել աշխատակիցներին, սովորեցնել, թե ինչպես կարելի է ճանաչել ֆիշինգի փորձերը, օգտագործել ուժեղ գաղտնաբառեր և հետևել անվտանգության կանոններին՝ գաղտնի տեղեկությունների հետ աշխատելիս: Օգտագործե՛ք բազմագործոն նույնականացում (MFA): Բարելավե՛ք մուտքի նկատմամբ վերահսկումը ցանկացած համակարգերի վրա՝ կիրառելով բազմագործոն նույնականացում: Պարբերաբար կրկնօրինակե՛ք ձեր տվյալները: Տվյալների կորուստը կարող է աղետալի լինել ձեր բիզնեսի համար, ուստի լավ կլինի պարբերաբար կրկնօրինակել ձեր կարևոր տվյալները: Համոզվե՛ք, որ կրկնօրինակները պահվում են ապահով վայրում՝ հիմնական ցանցից առանձին: Ներդրե՛ք ցանցի մոնիտորինգի գործիքներ անոմալ գործունեությունն արագ հայտնաբերելու համար: Անսովոր օրինաչափությունները կամ չարտոնված մուտքի փորձերը կարող են վկայել հնարավոր խախտումների մասին: Նման դեպքերի մասին ժամանակին տեղեկանալը և դրանց արագ արձագանքելը կօգնի կանխել կամ գոնե մեղմել կիբեռհարձակման հետևանքները։ Համագործակցե՛ք կիբեռանվտանգության փորձագետների հետ, որոնք մասնագիտացած են փոքր բիզնեսին օգնելու գործում: Նրանք կարող են հարմարեցված լուծումներ առաջարկել, իրականացնել ռիսկերի գնահատումներ և շարունակական աջակցություն առաջարկել՝ ամրապնդելու ձեր պաշտպանությունը: Պաշտպանե՛ք ձեր Wi-Fi ցանցերը ուժեղ գաղտնագրմամբ, փոխե՛ք մուտքի համար կանխադրված կարգավորումները և պարբերաբար թարմացրե՛ք ձեր երթուղիչի ծրագրային ապահովումը հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում