Հաջորդ սերնդի iPhone Pro-ն ավելի մեծ կլինի, քան ներկայիս մոդելները, այս մասին տեղեկացնում է Gadgettendency.com-ը, որը հրապարակել է iPhone Pro-ի ռենդերային լուսանկարներ։
Դրանցում ցուցադրված են ներկայիս iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը և գալիք iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը: Իհարկե, վերջինս իրականում կարող է մի փոքր այլ տեսք ունենալ, բայց այս դեպքում հեղինակների խնդիրը եղել է չափերի տարբերությունը փոխանցելը։
Ինչպես երևում է, նոր սմարթֆոնների չափերը զգալիորեն շատ ավելի չեն լինի։ Աղբյուրը նույնիսկ մոտավորապես հաշվարկել է դրանց չափերը։
Նշենք, որ iPhone 15 Pro Max-ն արդեն բավականին մեծ է, իսկ 16 Pro Max-ն էլ ավելի մեծ կլինի, ինչը ոչ բոլորին դուր կգա։ Սակայն iPhone 16 Pro-ն կարող է ավելի գրավիչ լինել մի շարք օգտատերերի համար, քան իր նախորդները, քանի որ այն չի վերածվի իսկապես մեծ սմարթֆոնի, այլ ի փոքր ավելի մեծ կլինի iPhone 15 Pro-ից։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում