Wildberries-ում տեխնիկական խափանում է տեղի ունեցել․ ե՞րբ կշտկվի այն

21 նոյեմբերի, 2023  14:06

Wildberries առցանց առևտրի հայտնի հարթակի օգտատերերը հայտնում են կայքի և բջջային հավելվածի աշխատանքի խափանման մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ին ընկերության մամուլի ծառայությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ տեխնիկական անսարքություն է զգացվել, սակայն մասնագետներն ակտիվորեն աշխատում են ծառայության վերականգնման ուղղությամբ։

«Wildberries-ի կայքում տեխնիկական անսարքություն կա: Մենք աշխատում ենք սպասարկումն արագ վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Օգտատերերը հարթակում խնդիրներ նկատել էին նոյեմբերի 21-ին։ Մասնավորապես, խնդիրներ էին առաջացել ապրանքներ գտնելու հետ կապված, բացի դրանից, զամբյուղում արդեն ավելացված որոշ ապրանքներ դարձել էին անհասանելի։ Որպես խնդրի ժամանակավոր լուծման մաս՝ ծառայությունն օգտատերերին առաջարկում է ցանկալի ապրանքներն ավելացնել սպասման ցուցակում:

Ընկերությունը նշում է, որ գործադրում է բոլոր ջանքերը անհարմարությունները հնարավորինս արագ լուծելու և հարթակի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում