Huawei Mate 50 Pro. արդյո՞ք այն աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսն է

1 նոյեմբերի, 2022  16:29

Huawei Mate 50 Pro-ն կարող է լինել աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսը. DXOMARK-ը փորձարկել է սմարթֆոնի տեսախցիկը և այն 149 միավորով զբաղեցրել է առաջին տեղը համաշխարհային վարկանիշում։

DXOMARK-ի աշխատակիցներն իրենց անվանում են պատկերի, էկրանի, ձայնի և մարտկոցի որակի գնահատման փորձագետներ: Նրանք պարբերաբար փորձարկում են տարբեր սարքեր՝ բացահայտելու դրանց իրական հնարավորությունները:

Վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Honor Magic4 Ultimate և Google Pixel 7 Pro սմարթֆոնները՝ երկուսն էլ հավաքել են 147 միավոր։ iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը, որոնք վաստակել են 146-ական միավոր, զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ տեղերը։

Առաջին տեղն զբաղեցրած Huawei Mate 50 Pro-ի թեստավորումը ցույց է տվել, որ բարձրորակ երկաթի և ծրագրային ապահովման մանրակրկիտ կարգավորումների համակցության շնորհիվ սմարթֆոնի տեսախցիկը հիանալի հնարավորություններ ունի. այն կարող է բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել լուսավորության ցանկացած պայմաններում և իր մրցակիցներից իսկապես առանձնանում է ցածր լույսի պայմաններում իր կատարողականով։

Huawei Mate 50 Pro տեսախցիկի առավելությունները՝ ըստ DXOMARK-ի.

Լայն դինամիկ դիապազոն լուսանկարների և տեսանյութերի համար, Ստացված պատկերները հարուստ են դետալներով, Աղմուկը հիանալի վերահսկվում է, Վառ լույսի ներքո դաշտի մեծ խորություն խմբային կադրերում, Դետալները պահպանվում են իրենց տեղում խոշորացման բոլոր դիապազոններում, Աչքի համար հաճելի Բոկեի էֆեկտ, Լուսանկարների և տեսանյութերի ավտոմատ ֆոկուսը հիմնականում արագ և ճշգրիտ է, Հաճելի գույներ վառ լույսի ներքո, Շարժման հետպատկերը լավ կառավարվում է վիդեո ռեժիմում:

Huawei Mate 50 Pro-ի թերությունները.

Բարդ տեսարաններում երևում են նախադիտման և վերջնական պատկերի տարբերությունները, Դժվար տեսարաններում նկարահանումը երբեմն մի փոքր դանդաղում է, Տեսանյութերի կադրերի արանքում հաճախ տեսանելի է հստակության տարբերությունը:

Հիշեցնենք, որ Huawei Mate 50 Pro-ն ունի երեք տեսախցիկ.

50 ՄՊ, f/1.4-f/4.0, 24 մմ (լայնություն), PDAF, լազերային AF, OIS 64 ՄՊ, f/3.5, 90 մմ (պերիսկոպի հեռաֆոտո օբյեկտիվ), PDAF, OIS, 3.5x օպտիկական խոշորացում 13 ՄՊ, f/2.2, 13 մմ, 120˚ (ուլտրալայն), PDAF

Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա կան հետևյալ հնարավորությունները․

4K@30/60fps, 1080p@30/60/120/240/480fps, 720p@960fps, 720p@3840fps, HDR, gyro-EIS։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում