Steam-ի 10 ամենացանկալի խաղերը

31 հոկտեմբերի, 2022  18:43

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Steam-ի ամենացանկալի խաղերի ցանկը գլխավորում է ռուսական Fntastic ստուդիայի MMO-շութեր ժանրի The Day Before խաղը՝ գոյատևման որոշ էլեմենտներով: Այժմ վարկանիշային աղյուսակն ունի նոր առաջատար՝ Warner Bros Games-ի և Avalanche Software-ի մշակած Hogwarts Legacy ֆանտաստիկ դերախաղը:SteamDB վարկածով Steam-ի ցանկալի ցուցակում հայտնվելու քանակով լավագույն խաղերի տասնյակը (նշենք, որ ցուցակում հաշվի չեն առնվում նույն խաղի տարբեր թողարկումները) ներկայումս հետևյալ տեսքն ունի.

Hogwarts Legacy, The Day Before, Starfield, Hollow Knight: Silksong, Party Animals, Manor Lords, Warhammer 40,000: Darktide, T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl, Frostpunk 2, Sons of the Forest։

Hogwarts Legacy-ի գործողությունները տեղի են ունենում Հարի Փոթերի երևակայական տիեզերքում։ Փոթերը հսկայական թվով հետևորդներ ունի ողջ աշխարհում, ուստի զարմանալի չէ, որ այդքան շատ մարդ է սպասում խաղի թողարկմանը:

Խաղում դուք կարող եք ընտրել ձեր ֆակուլտետը Հոգվարթսում և հաճախել դասերի՝ ուսումնասիրելու կախարդություններ, պաշտպանություն մութ արվեստներից, սովորել բուսաբանություն և տարբեր հեղուկներից կախարդական ազդեցություն ունեցող նյութերի պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրել բաց աշխարհը գրքերից և ֆիլմերից ծանոթ վայրերով՝ Արգելված անտառ, «Գրինգոտս» կախարդական բանկ, Հոգսմիդ գյուղը և այլն։

Ակնկալվում է, որ խաղը կթողարկվի 2023 թ․ փետրվարի 10-ին սեղանի անհատական համակարգիչների (Steam, EGS) և PS4, PS5, Xbox One, Xbox Series X և S սարքերի համար: Խաղն այժմ արդեն կարելի է նախապես պատվիրել՝ 26.99 դոլարով:Ակնկալվում է, որ խաղը կթողարկվի նաև Nintendo Switch-ի համար, սակայն այդ հարթակում թողարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:

Ինչ վերաբերում է The Day Before-ին, ապա սպասվում է, որ խաղը կթողարկվի 2023 թ․ մարտի 1-ին սեղանի անհատական համակարգիչների համար (Steam): Խաղի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, բայց կարող եք դիտել խաղի մասին պատմող տեսանյութ, որում նաև կադրեր կան խաղից և որը հնարավորություն կտա գնահատել խաղի մթնոլորտը։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում