Huawei-ը ներկայացրել է խելացի ժամացույցի նոր մոդել՝ Huawei Watch Ultimate Gold Edition: Սա ընկերության առաջին ոսկե ժամացույցն է և ամենաթանկն իր գաջեթների շարքում:
Արտաքնապես Huawei Watch Ultimate Gold Edition-ը տպավորիչ է. ժամացույցը զարդարված է ոսկե շրջանակով և «թագով»: Այն նաև ունի շքեղ ոսկեզօծ տիտանի ապարանջան՝ կարգավորվող թիթեռային ճարմանդով։
Տեխնիկական բնութագրերի առումով Huawei Watch Ultimate Gold Edition-ը ժառանգել է բոլոր առաջադեմ հնարավորությունները իր նախորդներից՝ օրիգինալ Watch Ultimate մոդելից, որը ներկայացվել է 2023 թվականի գարնանը։
Նոր խելացի ժամացույցի հիմնական բնութագրերն են.
1,5 դյույմանոց AMOLED էկրան՝ 466 x 466 պիքսել լուծաչափով, որն ապահովում է տեղեկատվության հստակ և հարուստ ցուցադրում։ Տարողունակ 530 mAh մարտկոց, որն ապահովում է գաջեթի երկար աշխատանք մեկ լիցքավորումից։ Ջրակայունություն՝ 10 АТМ, որը թույլ է տալիս ժամացույցն օգտագործել նույնիսկ ջրի տակ։ SpO2 արյան թթվածնի մակարդակի մոնիտորինգի գործառույթ, որը կարևոր է առողջության մոնիտորինգի համար: ԷՍԳ ֆունկցիա սրտի գործունեության մոնիտորինգի համար: Ներկառուցված GPS և NFC ավելի հեշտ կողմնորոշման և անհպում վճարումների համար:Ինչպես արդեն նշվել էր, ժամացույցը բավականին թանկ է. եթե «բազային» Huawei Watch Ultimate-ը Եվրոպայում վաճառվում է 749 եվրոյով, ապա Huawei Watch Ultimate Gold Edition-ն արժե 2999 եվրո։ Նախնական պատվերները կսկսվեն հոկտեմբերի 2-ին, իսկ բաց վաճառքը կսկսվի հոկտեմբերի 18-ին:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում