Առաջարկվում Google-ի, Mozilla-ի, Microsoft-ի և Brave-ի բրաուզերները հնարավորինս շուտ թարմացնել. դրանց մշակողները թողարկել են կարևոր շտկումներ, որոնք վերացնում են խոցելիությունը, որը հարձակվողները կարող են օգտագործել օգտատերերի համակարգիչներ մուտք գործելու և դրանց վրա վնասակար կոդ գործարկելու համար:
Բրաուզերներում հայտնաբերված խոցելիությունը NIST-ը դասակարգում է որպես լուրջ: Մշակողները խոստովանում են, որ այն բավականին ակտիվորեն օգտագործվել է հարձակվողների կողմից։ Ավելին, այս խոցելիությունը կա մի շարք այլ հավելվածներում, ոչ միայն բրաուզերներում: Պարզվում է, որ այն կապված է կոդի հետ, որն օգտագործվում է WebP պատկերների ռենդերինգի համար, որոնք այսօր լայնորեն կիրառվում են։
The Verge-ը թվարկել է այն բրաուզերների տարբերակների համարները, որոնցում շտկվել է խոցելիությունը.
Google – Chrome, տարբերակ 116.0.5846.187 (Mac/Linux); Chrome, տարբերակ 116.0.5845.187/.188 (Windows): Mozilla: Firefox 117.0.1; Firefox ESR 102.15.1; Firefox ESR 115.2.1; Thunderbird 102.15.1; Thunderbird 115.2.2. Microsoft: Edge, տարբերակ 1938.81. Brave: Brave բրաուզեր, տարբերակ57.64.Եթե ձեր բրաուզերներն ավելի հին տարբերակներ են, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ թարմացնել դրանք:
Electron-ի բազայի վրա հիմնված հավելվածները, ինչպիսիք են գաղտնագրված հաղորդագրությունների Signal հավելվածը կամ Bandisoft-ի Honeyview-ն, նույնպես թողարկել են այս խնդիրը լուծելու շտկումները: Այս խոցելիությունից կարող են տուժել նաև այլ հավելվածներ, ինչպիսիք են Affinity-ն, Gimp-ը, LibreOffice-ը, Telegram-ը, ինչպես նաև Android-ի բազմաթիվ այլ հավելվածներ և «Flutter-ով կառուցված միջպլատֆորմային հավելվածներ»:
Նշենք, որ Apple-ը ևս այս շաբաթ թողարկել է անվտանգության շտկում՝ նույն խնդիրը լուծելու համար: Թեև ընկերությունը NIST-ի կայքում խնդրին անդրադառնում է այլ համարով:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում