Նոր iPhone 14 Plus-ի վաճառքը գրեթե զրոյական է. ինչո՞վ է այն վատը

20 հոկտեմբերի, 2022  17:42

Apple-ը iPhone 14 Plus-ի մասին, մի շարք այլ սարքերի հետ միասին, հայտարարել էր դեռ սեպտեմբերին, սակայն այն վաճառքի հանվեց ամենավերջում: Արտադրողը կարծես հույս ուներ, որ iPhone 14 Plus-ը մեծ ուշադրություն կգրավի, քանի որ այն բոլորովին նոր մոդել է, ի տարբերություն նույն iPhone 14-ի, որը շատ չի տարբերվում անցյալ տարվա iPhone 13-ից։ Այնուամենայնիվ, Apple-ի հույսերը չարդարացան, և ինչպես iPhone 14-ի դեպքում, ձախողվեցին նաև iPhone 14 Plus-ի վաճառքները։    

Նույնիսկ նախնական պատվերների ընդունման փուլում պարզ դարձավ, որ մարդկանց առանձնապես չի հետաքրքրում այս սմարթֆոնը։ Իսկ վաճառքի մեկնարկից երկու շաբաթ անց Apple-ը նույնիսկ ստիպված եղավ գրեթե ամբողջությամբ դադարեցնել iPhone 14 Plus-ի արտադրությունը և արտադրական հզորությունները կենտրոնացնել հայտնի iPhone 14 Pro-ի և iPhone Pro Max-ի վրա։

Ինչո՞վ է iPhone 14 Plus-ն այդքան վատ

Որոշ փորձագետների կարծիքով՝ iPhone 14 Plus-ն ինքնին այնքան էլ վատը չէ։ Բայց խնդիրն այն է, որ այսօր հազվադեպ է պատահում, որ սմարթֆոնը չդիտարկվի համեմատության մեջ, մրցակցությունը չափազանց մեծ է: Իսկ այլ սմարթֆոններից, նույնիսկ Apple-ի սմարթֆոնների հետ համեմատած, iPhone 14 Plus-ը հետ է մնում շատ չափանիշներով։ iPhone 14 Plus-ի օգտատերերը բողոքում են iOS 16-ի աշխատանքից, տեսախցիկների խափանումներից, և նման գնահատականներն այն առանձնապես գրավիչ չեն դարձնում նոր գնորդների համար: Վաճառքի ձախողման հարցում մեծ դեր խաղաց նաև այն փաստը, որ նույն գումարով կամ նույնիսկ ավելի էժան կարելի է գնել iPhone 13 Pro Max, որը, ամեն դեպքում, ավելի լավ բնութագրեր ունի։

iPhone 14 Plus մարտկոցը չի արդարացնում սպասելիքները 

Չնայած iPhone 14 Plus-ը համալրված է Apple սմարթֆոնի վրա երբևէ տեղադրված ամենամեծ մարտկոցներից մեկով, GSM Arena-ի լրագրողների փորձերը ցույց են տվել, որ սմարթֆոնը մեկ լիցքավորումից հետո այնքան երկար չի աշխատում, որքան օգտատերերը կցանկանային։

Ոչ այնքան ակտիվ օգտագործման դեպքում iPhone 14 Plus-ն իսկապես կարող է աշխատել մոտ երկու օր, բայց, ընդհանուր առմամբ, դրա լիցքն ավելի արագ է սպառվում, քան iPhone 14 Pro Max-ի և անցյալ տարվա iPhone 13 Pro Max-ի մարտկոցներինը:  

Համեմատության համար նշենք, որ iPhone 14 Plus-ի մարտկոցի հզորությունը (ինչպես 14 Pro Max-ինը) 4323 մԱժ է: iPhone 13 Pro Max-ի մարտկոցը զուտ մի քիչ ավելի մեծ է՝ 4352 մԱժ: 

Ընդորում, եթե հեռախոսն օրական մեկ ժամ օգտագործվի հեռախոսազանգերի, համացանց այցելելու և տեսանյութեր դիտելու համար, ապա iPhone 14 Plus-ը կծառայի 102 ժամ, մինչդեռ iPhone 14 Pro Max-ը և iPhone 13 Pro Max-ը՝ 121-ական ժամ:IPhone 14 Plus-ի մեկ լիցքավորումը բավարար է 23,5 ժամ հեռախոսազանգի, 16 ժամ համացանցում բրաուզինգի և ավելի քան 19 ժամ ամբողջ էկրանով տեսանյութեր դիտելու համար։

iPhone 14 Pro Max-ի և iPhone 13 Pro Max-ի դեպքում մեկ լիցքավորումը բավարար է 23 և 20 ժամ համացանցի բրաուզինգի, ավելի քան 24 ժամ՝ ողջ էկրանով տեսանյութեր դիտելու համար, նաև 27 ժամ հեռախոսազանգերի համար։

iPhone 14 Plus-ը, ինչպես տեսնում ենք, զիջում է բոլոր երեք պարամետրերով, թեև դրա մարտկոցն ավելի փոքր է։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում