Lenovo-ն և Motorola-ն ընդարձակվող սմարթֆոնի և նոութբուքի կոնցեպտ են ցուցադրել

19 հոկտեմբերի, 2022  11:40

Չինական Lenovo ընկերությունը ցուցադրել է նոութբուք՝ ընդարձակվող էկրանով, իսկ բջջային հեռախոսներ և այլ սարքեր արտադրող նրա դուստր ընկերությունը՝ Motorola-ն, ցուցադրել է նոր սմարթֆոն, որը նույնպես ընդարձակվում է։

Հեռախոսը շատ հարմար չափի է գրպանում տեղավորելու համար՝ 4 դյույմ երկարություն, բայց կոճակի մեկ սեղմումով OLED վահանակը երկարում է մինչև 6,5 դյույմ: Մեկ այլ սեղմումով հեռախոսը վերադառնում է իր սկզբնական չափին:

Հեռախոսն օգտագործելի է երկու չափերով էլ, իսկ էկրանի բովանդակությունը հարմարվում է փոփոխվող չափերին, այդ թվում՝ հիմնական էկրանը, ինչպես կարելի է տեսնել ստորև ներկայացվող տեսանյութում։

Lenovo-ն իր հերթին ցուցադրել է նոութբուք, որը նույնպես ընդարձակվում է։ Նոութբուքը ընդարձակված վիճակում ավելի հարմար է փաստաթղթեր կարդալու կամ դրանց վրա աշխատելու, ինչպես նաև TikTok ոճի ուղղահայաց տեսանյութեր դիտելու համար:

Lenovo-ի դիզայնի հարցերով փոխնախագահ Բրայան Լեոնարդը բացատրել է, որ նոթբուքի նոր կոնցեպտը մշակվել է հետազոտության շրջանակում, որն սկսվել է ThinkPad 360P նոութբուքից/պլանշետից: «Այն կարող է ընդլայնվել և շատ ավելի մեծ էկրան դառնալ, իսկ բովանդակությունը դինամիկ կերպով հարմարվում է էկրանին՝ մարդկանց առաջարկելով աննախադեպ եղանակ տարատեսակ առաջադրանքների արդյունավետությունը բարձրացնելու, բռաուզինգի և այլնի համար», - բացատրել է նա։

Motorola-ն արդեն իսկ արտադրում է ծալվող սարք՝ Razr-ը, որը, ցավոք, հասանելի է միայն Չինաստանում։ Սակայն ընդարձակվող սարքերն էլ ավելի բարդ է արտադրել: Մարդիկ կարծես սիրում են դրանք, օրինակ, LG-ի ընդարձակվող OLED հեռուստացույցը շատ պոպուլյար էր CES 2019 ցուցահանդեսի ժամանակ: Ինչ-որ առումով, ընդարձակվող էկրանը նաև ավելի էլեգանտ է, քան ծալվողը, քանի որ չկա որևէ ծալվող հատված, հետևաբար նաև անհանգստանալու պատճառ։

Սա դեռ կոնցեպտային տարբերակ է և առայժմ հայտնի չէ, թե արդյոք Lenovo-ն կսկսի այս դրա մասսայական արտադրությունը։Ընդարձակվող սարքերի կոնցեպտներ մշակել են նաև Oppo և TCL ընկերությունները։ LG-ն նույնիսկ նախատեսում էր ընդարձակվող սմարթֆոնի մասսայական արտադրություն սկսել, բայց ընկերությունն անցած տարի դադարեց բջջային սարքեր արտադրել։

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում