iOS 17 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի ներդրումից հետո ավելի դժվար կլինի iPhone հեռախոս ունեցողներին ինտիմ բովանդակությամբ լուսանկարներ ուղարկելը․ դրան կխոչընդոտի Apple Communication Safety ֆունկցիան։
Ինչպես նշում է The Verge-ը, այս ֆունկցիան ի սկզբանե եղել է «երեխայի հսկողության» անալոգը այն սարքերի համար, որոնք անչափահասներն են օգտագործում: Այժմ այս ֆունկցիայի հնարավորությունները կընդլայնվեն, և այն կաշխատի բոլոր օգտատերերի համար՝ անկախ նրանց տարիքից։ Սպասվում է, որ մերկության բովանդակության զտման համակարգերը iOS 17-ում հայտնվեն 2023-ի ընթացքում: Օգտատերը, ում ուղարկվում է ինտիմ բովանդակությամբ լուսանկարը, թռուցիկ հաղորդագրություն կստանա, որը նրան կհարցնի, թե արդյոք իսկապես ցանկանում է տեսնել լուսանկարը։
iOS 17-ում նախատեսվում է պաշտպանել ինտիմ լուսանկարներից, որոնք ուղարկվում են AirDrop-ի, FaceTime հաղորդագրությունների միջոցով և նույնիսկ Photos հավելվածում լուսանկարները դիտելիս: Ավելին, օպերացիոն համակարգի նոր տարբերակում համակարգը կկարողանա ճանաչել ոչ միայն ինտիմ լուսանկարները, այլև սկանավորել տեսանյութերը՝ դրանցում մերկ մարմնի առկայությունը ստուգելու համար։
Ընդորում, ըստ մշակողների, լուսանկարների և տեսանյութերի ամբողջ մշակումը տեղի կունենա անմիջապես սարքի վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել բոլոր տվյալների գաղտնիությունը՝ դրանք գաղտնի պահելով նույնիսկ Apple-ից։
Ըստ Apple-ի՝ գործառույթն օգտագործում է սարքի վրա տեղադրված մեքենայական ուսուցում՝ iMessage-ում մերկ լուսանկարներն ավտոմատ կերպով մշուշապատելու համար, նախքան մեծահասակը կամ երեխան կդիտեն դրանք։
Ամերիկյան Apple ընկերությունը iOS 17-ի նոր ֆունկցիաների մասին հայտնել է հունիսի 5-ի երեկոյան տեղի ունեցած WWDC 2023-ի միջոցառման ժամանակ, որի մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ։
ամիս
շաբաթ
օր