Մեկնարկել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագրի մրցույթը։ Ծրագիրն առաջարկում է ֆինանսավորում հետդոկտորական գիտնականների համար երկամյա կամ եռամյա կրթաթոշակների տեսքով՝ Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA PF) մրցույթի շրջանակրում:
MSCA PF մրցույթն ստեղծված է նպաստելու առաջատար գիտնականների կարիերայի զարգացմանը հետդոկտորական փուլում և համընդհանուր աջակցություն է տրամադրում նրանց գիտական և մասնագիտական աճին և զարգացմանը:
Յուրաքանչյուր տարի գիտնականները ամբողջ աշխարհից դիմում են MSCA PF մրցույթին՝ դարձնելով այն շատ մրցունակ, ինչի արդյունքում ֆինանսավորվում են միայն գերազանց նախագծերը:
MSCA PF 2023 թ․ մրցույթը մեկնարկել է 2023թ․ ապրիլի 12-ին և կփակվի 2023թ․ սեպտեմբերի 13-ին։
Եվրոպական Հանձնաժողովը 260,47 միլիոն եվրո է հատկացնում այս տարվա մրցույթի իրականացման համար՝ խթանելու թեկնածուական թեզը պաշտպանած և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեցող գիտնականների ստեղծագործական և նորարարական ներուժը առաջադեմ ուսուցման և միջազգային, միջառարկայական և միջոլորտային շարժունության միջոցով։
Դիմելու համար պետք է բավարարել հետևյալ պայմաններին.
Ստացած լինել PhD աստիճանը մինչև մրցույթի վերջնաժամկետը, PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի ութ տարին (գործում են բացառություններ՝ կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն), Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին երեք տարում դիմորդը հյուրընկալող կազմակերպության երկրում չպետք է անցկացրած լինի 12 ամսից ավելի (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները, չեն հաշվվում)MSCA PF մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում