Էլեկտրական մեքենաների շուկայում Tesla ընկերության մրցակիցներից մեկը՝ Polestar-ը, ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը՝ Polestar Phone-ը:
Նոր սմարթֆոնի տեխնիկական բնութագրերից շատերը նման են Meizu 21 Pro սմարթֆոնի բնութագրերին. այն ունի Snapdragon 8 Gen 3 չիպսեթ և աջակցում է 80 Վտ արագ լարային, ինչպես նաև 50 Վտ անլար լիցքավորում:
Տեսախցիկի համակարգը ներառում է 50 ՄՊ հիմնական սենսոր, 10 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ և 13 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ:
Polestar Phone-ը Meizu 21 Pro-ից տարբերվում է միջերեսով. հեռախոսն աշխատում է Polestar Phone OS-ով, որը Flyme OS-ի փոփոխված տարբերակն է․ այն Android-ի վրա հիմնված և խիստ փոփոխված միջերես է՝ առանց հավելվածների ընտրացանկի: Հեռախոսի միջերեսի դիզայնի տարրերը հիմնականում նման են Polestar մեքենաների միջերեսի դիզայնին:
Polestar Phone-ն ունի նաև արհեստական բանականության որոշ գործառույթներ, ինչպիսիք են պատկերների որոնումը, պատկերների ստեղծումը և տեքստի վերապատմումը, որոնք նախկինում կային որոշ այլ սմարթֆոններում: Այն ունի նաև Polestar Link գործառույթ, որը նախատեսված է Polestar էլեկտրական մեքենաները կառավարելու համար:
Սմարթֆոնը թողարկվել է չինական շուկայում՝ 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ և արժե մոտ 1020 դոլար։
ամիս
շաբաթ
օր